1in.am-ը գրում է.
Մի քանի օր առաջ Իսպանիայում ողբերգություն է տեղի ունեցել` զոհվել են ընտանիքի 3 անդամներ: Պարզվել է, որ պատճառը ձկան պահածոներից թունավորումն է: Այս մասին գրում է Mirror կայքը:
Ֆինանսական բարդություններ ունեցող իսպանացիներն ուրախությամբ են սրտացավ քաղաքացիներից օգնություն ընդունում, ուստի ընտանիքը չի հրաժարվել նաև ձկան պահածոներից, որը նրանց նվիրել է անհայտ բարեգործը: Ըստ պաշտոնական տեղեկատվության` ընտանիքի անդամներն ուրբաթ օրն ընթրել են վերոնշյալ ձկան պահածոյով և վատ զգացել:
Ծնողները շտապօգնություն են կանչել: Սակայն բժիշկները 3 ժամ ուշացումով են ժամանել: Պահածոյի առաջին զոհը դարձել է 14-ամյա աղջիկը, ում սիրտը կանգնել է: Ապա մահացել են 61-ամյա հայրը և 50-ամյա մայրը:
Ողջ է մնացել միայն 13-ամյա աղջնակը, ով բուժում է անցնում Իսպանիայի Սևիլիա քաղաքում:
Քաղաքում 3 օր սուգ է հայտարարվել` ի հիշատակ ընտանիքի մահացած անդամների, որոնց անունները չեն բարձրաձայնվում: