1in.am-ը գրում է.

Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Թոմաս Մյուլլերը խոսել է Աշխարհի ակումբային առաջնությունում իր թիմի մասնակցության մասին:

«Այս մրցաշարում հաղթելն ամենևին էլ հեշտ չէ: Այդուհանդերձ, ես շատ եմ ցանկանում նվաճել չեմպիոնական գավաթը:

Գլխավերևում պահել ևս մեկ մրցանակ` մրցաշրջանի հիանալի ավարտ կլինի, որում մենք շատ տիտղոսներ ենք նվաճել: Աշխարհի ակումբային առաջնությունում հաղթանակը հենց այն է, ինչ մեզ չի բավականացնում: Մենք ցանկանում ենք հաղթել, և ես շատ մոտիվացված եմ»,- ասել է գերմանացի ֆուտբոլիստը:

Չեմպիոնների լիգայի գավաթի գործող գավաթակիրը մրցաշարի կիսաեզրափակիչ փուլում մրցելու է «Գուանչժոու»-ի դեմ: Մյուս զույգը կազմել են «Ռաջա Կասաբլանկա»-ն ու «Ատլետիկո Մինեյրո»-ն: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել