1in.am-ը գրում է.

Թոշակառուն, ով մրցույթում շահել էր արտասովոր մրցանակ՝ սիրո գիշեր մարմնավաճառների հետ, հանդիպումից մի քանի ժամ առաջ մահացել է: Այս մասին հայտնում է New York Daily News-ը:

Իլինոյսի բնակիչ հանդիսացող 86-ամյա Ջոնի Օրիսը մահացել էր թոռան հետ ռեստորանում ստեյք ըմբոշխնելիս: Դիահերձման պաշտոնական արդյունքները կհայտարարվեն մի քանի օրից: Ո´չ թոռը, ո´չ էլ դեպքի վայր ժամանած բժիշկները չեն կարողացել փրկել նրան: 

Ջոնին այրիացել էր 11 տարի առաջ: Հոկտեմբերին նա որոշել էր մասնակցել թոշակառուների համար անցկացվող մրցույթին, որը կազմակերպել էր սկանդալային հռչակ ունեցող ռադիոհաղորդավար Հովարդ Ստերնը: Ի դեպ, պապի անունից հայտը ներկայացրել էր թոռը: 

Այժմ մրցանակը պատկանում է հանգուցյալի թոռանը: Հայտնի է, որ տղամարդն արդեն օգտվել է հնարավորությունից, սակայն չի դիմել պապի ընտրած աղջիկների ծառայություններին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել