1in.am-ը գրում է.

Պրահայի հայտնի «պարող տունը»՝ անսովոր ճարտարապետության առևտրա-գրասենյակային համալիրը, վաճառվել է 18 մլն դոլարով, ասվում է Jones Lang LaSalle ընկերության հայտարարության մեջ, որը վաճառողի կողմից հանդես է եկել որպես խորհրդատու: 

Գրասենյակային շինությունը, որը Պրահայի կենտրոնում՝ Վլտավա գետի ափին կառուցվել է 1994-1996թթ., դեկոնստրուկտիվիզմի ոճով կառուցված աշխարհում ամենահայտնի շինությունն է: 

Շինությունը գնել է արվեստի իրերի հայտնի հավաքորդ, գործարքի գինը կազմել է մոտ 360 մլն չեխական կրոն՝ մոտ 18 մլն դոլար: 

«Պարող տունն» ունի 4 հազար քմ գրասենյակային ու առևտրային հարթակներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել