Պարզիր անհատականությունդ հոգեբանական այս հետաքրքիր թեստի միջոցով: Ցանկալի է օգտագործել թուղթ ու մատիտ ու ձեր պատասխանները նկարել:

Փորձեք կենտրոնանալ այն բանի վրա, ինչ կնկարագրեք ստորև ներկայացված հարցերին պատասխանելիս: Օրինակ, երբ ինչ-որ պատկերի գույն պատկերացնեք, փորձեք հասկանալ, թե ինչպիսի զգացողություններ է այն առաջացնում ձեզ մոտ (հանդարտության կամ խաղաղության զգացում և այլն): Տարբեր մարդիկ տարբեր գույներ կարող են պատկերացնել, սակայն նույն զգացումն ունենալ կամ ասոցացնել տվյալ գույների հետ: Դե ինչ, սկսենք:

1. Պատկերացրեք խորանարդ:

Ի՞նչ չափի է այն:
Ի՞նչ գույնի է: Ի՞նչ զգացողություն ունես այդ գույնին նայելիս, կամ ինչպիսի՞ զգացումների հետ է այն ասոցացվում:
Ո՞րքան է դրա հեռավորությունը քեզնից:
Թափանցի՞կ է: Կարո՞ղ ես տեսնել, թե ինչ կա դրա ներսում:
Որքա՞ն է խորանարդի մեծությունը անապատի հետ համեմատած:

2. Պատկերացրեք սանդուղք:

Սանդուղքը խորանարդի՞ն է հենած:
Ի՞նչ գույնի է սանդուղքը: Ինչի՞ց է այն պատրաստված:
Ինչպիսի՞ տպավորություն է այն թողնում կամ ի՞նչ զգացում ունես դրան նայելիս:
Որքա՞ն է խորանարդի ու սանդուղքի միջև տարածությունը:

3. Այդ տարածքում ձի կա:

Որքա՞ն է ձիու և խորանարդի միջև տարածությունը:
Ի՞նչ գույնի է ձին:
Ի՞նչ տպավորություն է այն թողնում, կամ ի՞նչ զգացում ունես դրան նայելիս:
Այն կապվա՞ծ է, թե ազատ: Դրա վրա թա՞մբ կա:

4. Հանկարծակի փոթորկ է բարձրանում:

Ո՞րքան է փոթորիկի ու խորանարդի միջև տարածությունը:
Փոթորիկը մե՞ծ է, թե փոքր:
Այն անցնո՞ւմ է կողքովդ, թե մնում է տարածքում:

5. Ծաղիկ (ծաղիկներ) ես տեսնում:

Քա՞նի ծաղիկ ես տեսնում:
Որտե՞ղ են ծաղիկները:
Ի՞նչ գույնի ծաղիկներ են դրանք:
Ի՞նչ տպավորություն են թողնում կամ ի՞նչ զգացում ունես դրանց նայելիս:

Պատասխանները ստորև



Խորանարդ:
Խորանարդը խորհրդանշում է քեզ: Այն, թե ինչ ես մտածում կամ զգում խորանարդը պատկերացնելիս, արտացոլում է այն, թե ինչպես ես դու ընդունում ինքդ քեզ կամ մտածում ինքդ քո մասին: Օրինակ, դուք կարող եք պատկերացնել, որ խորանարդը դեղին քարերից է, որտեղ դեղին գույնը ջերմության զգացում կարթնացնի ձեզ մոտ, իսկ քարը՝ ուժի զգացում: Հետևաբար, դուք ձեր  մասին ջերմ ու ուժեղ անհատականության կարծիք ունեք:

Տարածությունը  քո և խորանարդի միջև խորհրդանշում է այն, թե որքանով ես դու ճանաչում կամ հասկանում ինքդ քեզ: Եթե խորանարդը հեռու է՝ նշանակում է, որ դուք այնքան էլ մոտ չեք համարում ձեր ներքին եսին ու այնքան էլ չեք ճանաչում ինքներդ ձեզ: Եթե խորանարդը թափանցիկ է, նշանակում է դուք մարդկանց թույլ եք տալիս տեսնել ձեր ներաշխարհը: Մարդիկ կարող են հեշտությամբ հասկանալ, թե ինչ եք մտածում ու զգում: Այն, թե ինչպիսին է խորանարդի մեծությունը անապատի հետ համեմատած, խորհրդանշում է այն, թե ինչպես եք դուք մտածում ինքներդ ձեր մասին: Որքան ավելի մեծ եք պատկերացնում խորանարդը, այնքան մեծ է ձեր էգոն, իսկ որքան փոքր եք պատկերացնում, այնքան ավելի եք գիտակցում, որ դուք ընդամենը այս աշխարհի մի փոքրիկ մասն եք, ու որ բացի ձեզնից, այս աշխարհում շատ ավելի շատ բաներ կան այս աշխարհում:

Սանդուղք: Սանդուղքը խորհրդանշում է ձեր ընկերներին: Եթե սանդուղքը հենած է խորանարդին՝ սա նշանակում է, որ ընկերներդ կախվածություն ունեն քեզնից: Եթե սանդուղքը պահում է խորանարդին՝ նշանակում է՝ դուք կախվածություն ունեք ընկերներից: Տարածությունը սանդուղքի ու խորանարդի միջև խորհրդանշում է այն, թե արդյո՞ք ձեզ մտերիմ եք համարում ձեր ընկերներին, թե ոչ: Այն, թե ինչպես եք վերաբերվում կամ զգում սանդուղքը պատկերացնելիս, խորհրդանշում է, թե ինչպես եք վերաբերվում ձեր ընկերներին (այն, թե ինչպես եք զգում կամ ինչ մտածում, երբ պատկերացնում եք, թե ինչ գույնի է և ինչից է պատրաստված սանդուղքը):

Ձի: Ձին խորհրդանշում է քո զույգին/սիրելիին/քեզ համար ամենակարևոր մարդուն: Եթե ձին մոտ է խորանարդին՝ դուք մտերիմ եք միմյանց: Եթե ձին կապած է կամ դրա վրա թամբ կա, նշանակում է՝ ցանկանում եք ձեր հարաբերություններում դուք առավելություն ունենաք նրանից: Այն, թե ինչ եք մտածում ձիուն պատկերացնելիս, խորհրդանշում է ձեր վերաբերմունքը կամ այն՝ ինչ եք մտածում ձեր սիրելիի մասին:

Փոթորիկ: Փոթորիկը խորհրդանշում է ձեր կյանքում հանդիպած խոչընդոտները: Եթե փոթորիկը խորանարդին մոտ է՝ նշանակում է ձեր կյանքում հաճախ եք խոչընդոտների հանդիպում: Եթե փոթորիկը փոքր է, նշանակում է՝ ձեր կյանքում հանդիպած խոչընդոտնեերը փոքր են լինում կամ ձեզ համար հեշտ հաղթահարելի:

Ծաղիկ/ներ: Ծաղիկները խորհրդանշում են ձեր երեխաներին: Եթե ծաղիկները մոտ են խորանարդին՝ նշանակում է՝ դուք մտերիմ եք ձեր երեխաների հետ: Իսկ այն, թե ինչպես եք վերաբերվում ծաղիկներին կամ թե ինչ զգացում ունեք դրանց նայելիս, խորհրդանշում է ձեր վերաբերմունքը ձեր երեխաների նկատմամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել