1in.am-ը գրում է.

Նորածին երեխաները, որոնց տանը ապրում են շներ, ավելի հազվադեպ են տառապում ալերգիայից ու ասթմայից՝ պարզել են ամերիկացի գիտնականները: Նրանց ուսումնասիրությունը հրապարակվել է գիտական PNAS ամսագրում: 

Նախկինում այս ուղիղ կապը առաջ էր քաշվում միայն որպես հիպոթեզ, սակայն ներկայում գիտնականներին հաջողվել է հաստատել այն: Գիտնականները փորձը անցկացրել են նորածին մկների վրա: 

Մասնավորապես, նրանք հետազոտել են նորածին մկների աղիքային միկրոֆլորան, որոնց մի մասը բնակվել է այն տարածքում, որտեղ մշտապես ապրում են շներ:

Այսպես. գիտնականները պարզել են, որ շների հետ նույն սենյակում գտնվելը ազդում է աղիքային մակրոիբոմի բազմազանության վրա, ինչպես նաև նվազեցնում ընդհանուր ալերգենների ազդեցությունը: 

Բացի այդ, նրանց մոտ ավելի հազվադեպ է նկատվել ասթմա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել