Ամերիկացի նյարդաբանները որոշել են պարզել մարդու մարմնի 41 մասերի սեքսուալության մակարդակը` համապատասխան հարցումներ անելով:
Հետազոտության արդյունքները դժվար դուր գան ֆուտ-ֆետիշիստներին, այսինքն նրանց, ում հատկապես գրավում են կանացի ոտնաթաթերը, քանի որ հենց դրանք են համարվում ամենաքիչ էրոտիկ հատվածը:
Տղամարդկանց մոտ հայտնաբերվել է գրեթե նույն քանակությամբ էրոգեն գոտի, որքան կանանց մոտ, և դա կարող է հանդիսանալ կանանց շրջանում ամենատարածված տեսության հերքում, որ տղամարդկանց միակ էրոգեն գոտին առնանդամն է: Իհարկե առաջին հորիզոնականում հենց սեռական օրգաններն են, այն էլ երկու սեռերի մոտ: Դրանց հաջորդում են կանանց մոտ բերանն ու շրթունքները, պարանոցը, պտուկներն ու կուրծքը, հետույքն ու ազդրերը:
Իսկ տղամարդկանց մոտ սեռական օրգանից հետո գալիս են շրթունքներն ու բերանը, ապա ազդրերի ներքին հատվածը, պարանոցի հետևի մասը, պտուկներն ու մեջքի ստորին հատվածը: Ամենաքիչ սեքսուալ հատվածը տղամարդու մարմնի վրա նախաբազուկներն են: