Ներկայացնում ենք «National Geographic»-ի հայտարարած ֆոտոմրցույթին ներկայացված հարյուրավոր լուսանկարներից լավագույն 38-ը: Ֆոտոմրցույթի հաղթողները կհայտարարվեն այս ամիս, իսկ նկարները կհրապարակվեն  «National Geographic»-ի ամսագրում: 
Դե ինչ, վայելեք աշխարհի տարբեր անկյուններից լուսանկարիչների այս ապշեցուցիչ աշխատանքները:

Աղվեսի հայացքը: Լուսանկարի հեղինակը Սեմ Մորիսն է, ով պատմել է, որ Անգլիայի Թեթֆորդ անտառում  քայլելիս հանդիպել է այս փոքրիկ աղվեսին, ու բաց չթողնելով իր հնարավորությունը, ստացել է այս գեղեցիկ կադրը:


Պարույրների մեջ: Լուսանկարը՝ Հարջել Ուոլթջերի, Ամստերդամ, Նիդերլանդներ:


Անվերջանալի ճանապարհորդություն: Լուսանկարի հեղինակը Տերուո Արայան է: Լուսանկարն արվել է Ճապոնիայի Ֆուկուսիմա նահանգի Միշիմա քաղաքում, որտեղ գեղեցիկ բնությամբ շրջապատված երկաթուղային կամուրջն ու գնացքը հայտնվել էին խորհրդավոր մշուշի մեջ:


Երկնային լողորդը: Լուսանկարիչ Վինսենթ Տրուչետը պատմել է, որ Տիկեհաու կղզու ափերը ողողող ջրերում բազմաթիվ կրիաներ էին լողում, իսկ նա իր տեսախցիկի միջոցով կարողացել է ներքևից ֆիքսել ջրի մեջ լողացող կրիային:


Պայծառ հովանոց: Լուսանկարի հեղինակը` Քևին Քոնոլին, պատմել է, որ այս գեղեցիկ կադրը ստացել է Բեռլինում՝ Գերմանիա կատարած այցելության ժամանակ:


Փոքրիկ աղջնակ: Լուսանկարի հեղինակը Էլիսոն Լիչին է: Լուսանկարում Կամերունի Սանգա-Յոնգ շիմպանզեների պահպանության կենտրոնում պահվող փոքրիկ որբ Նյանգա շիմպանզեն է:


Մարտ: Լուսանկարի հեղինակը Մեհմետ Կարական է, Թուրքիա, Կահրամանմարաս:


Ապրելու երազանքը: Լուսանկարի հեղինակը Ադամ Դորն է, Վիսկոնսին, Մենոմոնի:


Տղան ու իր շունը: Լուսանկարի հեղինակը Քրիստոֆեր Պորտն է, իսկ լուսանկարում նրա որդին ու իրենց շունը են: Հյուսիսային Կարոլիան, Բրայսոն:


Օմոհարա: Օմոհարան երկու քաղաքների Օմոտեսանդոյի ու Հարայուկույի միջև տարածքն է, որը կարծես միաձուլում է այս երկու՝ միմյանցից խիստ տարբեր քաղաքների մշակույթները:


Այնտեղ, որտեղ թափառում են վայրի ցուլերը: Լուսանկարի  հեղինակը Գլեն Հաշն է: Լուսանկարն արվել է ԱՄՆ-ի Տետոն ազգային զբոսայգում:


Մանտայի արվեստ: Լուսանկարիչ Վինսենտ Տրուչետը պատմել է, որ Տիկեհաու կղզու մոտակայքում Մանտա տափակաձուկը բերանը բաց լողում էր դեպի նա, դե իսկ լուսանկարիչն էլ բաց չի թողել այս ապշեցուցիչ պահը ֆիքսելու համար:


Հուայհուաշ: Լուսանկարն արվել է Պերուի Կարհուակոչա ճամբարում: Հեղինակ Սորին Ռեչիտան:


Պահապանը: Օվկիանոսի հանդարտ մակերեսին այս միայնակ դելֆինը չէր կարող ավելի գեղեցիկ լինել: Լուսանկարի հեղինակը Ռոբին Բենսոն, Կալիֆորնիա, Կանալյան կղզիներ:


Ճողոպրում: Նեղոսի կոկորդիլոսը թույլ չի տալիս ձկնկուլին գետի ջրերում հանգիստ որս անել: Լուսանկարի հեղինակը Լեսլի Անդերսոնն է:


Օրտա լճի փոթորիկը: Լուսանկարի հեղինակը Ռիկարդո Կրիսեո: Իտալիա:


Մակրո: Լուսանկարը՝ Վինսենթ Տրուչետի: Տիկեհաու կղզի:


Ծիածանը Հիմալայան լեռների վրա: Լուսանկարն արվել է Նեպալի Խանգսար քաղաքից, լուսանկարի հեղինակը Էդ Գրահամն է:


Ուժեղի գոյատևումը: Լուսանկարի հեղինակը Ամիշ Պատելն է: Լուսանկարն արվել է Հնդկաստանի Լախոտա լճում:


Ռորսչաչ: Լուսանկարն արվել է աշնանը՝ Շոտլանդիայի բարձրավանդակում: Լուսանկարը Սորին Ռեչիտանի:


Փոքրիկ կետ: 2013թ. սեպտեմբերին ծնված կետի այս լուսանկարն արվել է Ռեունիոն կղզում: Լուսանկարի հեղինակը Գաբի Բարաթեու:


Այն, ինչ ստիպում է արևին մայր մտնել: Լուսանկարի հեղինակ Դենիս Օսվալդը ֆիքսել է Կանզասի Ռոզել բնակավայրում տեղի ունեցած տորնադոն:


Ագռավի բույնը: Տոկիոյում շատ քիչ են ծառերը, այնպես որ, ագռավները բնական նյութեր գտնել դժվարանալով, իրենց բույնը պատրաստելու համար օգտագործել են նաև հագուստի կախիչներ: Լուսանկարի հեղինակը Յուսուկե Կաշիվակուրա:


Բռնիր ձեռքս: Ուեսթլի Ուեյդը ծնվել է ընդամենը 28 շաբաթական ու կշռել 1կգ-ից էլ քիչ: Բժիշկները ծնողներին տեղեկացրել են, որ հնարավոր է սրտի վիրահատություն կատարվի, որպեսզի փրկվի երեխայի կյանքը, ու մինչ ծնողները տարբեր սարքերի միջով նայում էին մանկանը, նա բարձրացրել է ձեռքը՝ ասես քաջալերելով ծնողներին, թե ամեն ինչ լավ կլինի, և հենց այդպես էլ եղել է. մանկիկը այժմ արդեն 5 ամսական է ու 4,5 կգ է կշռում: Վանկուվեր, Բրիտանական Կոլումբիայի կանանց հիվանդանոց: Լուսանկարի հեղինակ Էրին Ուոլիս:


Եղջերուի կանչը: Լուսանկարի հեղինակը Պրաշանտ Մեսուանի: Լուսանկարն արվել է վաղ առավոտյան՝ Լոնդոնի Ռիչմոնդ զբոսայգում:


Օսկար անունով բուբի ծովային թռչունը Դարվինից: Լուսանկարիչ Խոակիմ Ուեդլունդը պատմել է, որ լուսանկարն արվել է Դարվինի կղզում, որտեղ բազմաթիվ կարմոտն բուբիներ են եղել, իսկ այս մեկին նրա ընկերն անվանել է Օսկար:


Մարա: Լուսանկարի հեղինակը Մաջեդ ալ Զաաբին պատմել է, որ լուսանկարն արվել է Քենիայում, երբ ընձուղտները լճի մոտ ջուր էին խմում ու այս մեկը վերջացնելով, լատինատառ «S» թողեց օդում:


Մթնշաղի վերջին լույսը: Լուսանկարը Դուգլաս Քրոֆտից:


Թափ տո՛ւր: Ռուսաստանի Կամչատկա բնակավայրում գորշ արջն իր թաց մորթին է թափ տալիս: Լուսանկարը Ռոբերտ Պֆաֆենբաուերին է:


Քարքարոտ լեռնաշղթան վերևից: Լուսանկարը Պատրիկ Կուլիսին է: Այս կադրն արվել է Կոլորադոյի Դենվեր բնակավայրի արևմտյան մասից՝ օդապարիկի բարձր թռիչքից:


Սև կատու: Լուսանկարի հեղինակը Ռոբերտ Սիջկա:


Ձմեռային ապշեցուցիչ մայրամուտ: Լուսանկարն արվել է այս տարվա նոյեմբերի 6-ին՝ ժամը մոտավորապես 4:15-ին Յուկոն գետի մոտ: Լուսանկարի հեղինակը Անդրեա Մեգի:


Ջուրը մարդկանց համար, ջուրը կյանքի համար: Յոթ լիճ Տաջիկստան: Լուսանկարը Մեհդի Բեմանի Նաեյնի:


Կովերն ու օդապարիկները:  Լուսանկարի հեղինակը Էնդրյու Լեվերն է: Այս ապշեցուցիչ կադրն արվել է Իսպանիայի Անդալուսիա շրջանի Տարֆայի ծովափերից մեկում:


Խնդիրնե՞ր եք փնտրում: Լուսանկարի հեղինակը Քրիս Հաբեգերն է: Լուսանկարն արվել է Հարավային Աֆրիկայի ու Բոցվանայի սահմանին գտնվող Կգալագադի զբոսայգուց Մաբուասեհուբե արգելոց ուղևորվելոու ճանապարհին:


Կարմիր աղվեսը և հյուսիսափայլը: Այս տպավորիչ լուսանկարն արվել է Ալյասկայի Բեթել բնակավայրի արվարձաններում: Լուսանկարը՝ Գրեգ Լինքոլնի:


Տեսնելու վերջին հնարավորությունը: Լուսանկարը Սեմ Մորիսի: Գորիլայի այս լուսանկարն արվել է Լոնդոնի կենդանաբանական այգում:


Ամերիկյան եղջերուն աշնանը: Լուսանկարի հեղինակը` Գլեն Հաշը, այս գեղեցիկ կադրը ստացվել է Ուիոմինգի Սնեյք լճից:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել