Aysor.am-ը գրում է.
Մի քանի օրից՝ դեկտեմբերի 25-ին, կավարտվի ՀՀ անկախության 22-րդ տարեդարձի առիթով հայտարարված համաներման գործընթացը: Մինչ այդ, սակայն, հրապարակումներ եղան, թե այս հայտարարված համաներման ժամկետը երկարաձգվում է:
Այս կապակցությամբ «Ժամանակի» հարցին ի պատասխան արդարադատության նախարարի խոսնակ Կարինե Քալանթարյանն ասել է. «Ժամկետը չի երկարաձգվել: Խոսքը հատկապես վերաբերվում նախաքննության փուլում գտնվող գործերին և դատարաններում ներկայումս գտնվող գործերին, որոնց դատավճիռը ուժի մեջ կտնի համաներման կիրառմամբ: Իսկ դատապարտյալների մասով գործերը հիմնականում ավարտվել են: Բայց ժամկետը երկարաձգելու հարց չկա»:
Նյութի աղբյուր՝ http://aysor.am/am/news/2013/12/17/hamanerum/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել