1in.am-ը գրում է.

Բեռլինում տեղի կունենա բունդեստագի նիստ, որի ժամանակ Անգելա Մերկելը 3-րդ անգամ անընդմեջ կվերընտրվի Գերմանիայի կանցլերի պաշտոնում: Այս մասին գրում է ITAR-TASS-ը:

Բացի այդ, կերդմնակալի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության և Քրիստոնեա-սոցիալական միության ներկայացուցիչների կազմով նախարարների կաբինետը:

Այսպիսով, կավարտվի կոալիցիոն կառավարության ձևավորման երկար և բարդ ուղին: 

Սեպտեմբերի 22-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ ձայների 41.5 տոկոսով հաղթել են ՔԴԿ-ն և ՔՍՄ-ն: Նրանց գործընկերը՝ նախկին «սև-դեղին» կոալիցիայից՝ Ազատ դեմոկրատական կուսակցությունը, չի հայտնվել բունդեստագի կազմում. այն հավաքել էր ձայների ընդամենը 25.7 տոկոսը, ինչն ակնհայտ պարտություն էր:

ՔԴԿ-ի և ՔՍՄ-ի միջև սկսվել էին բանակցություններ, որոնց արդյունքում էլ ձևավորվեց կոալիցիոն կառավարությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել