Ամանորը հին հայերը նշում էին տարվա առաջին ամսին՝ օգոստոսին, և կոչում էին Նավասարդ։
***
Ամանորը հայկական դիցարանում Նոր տարին անձնավորող, «նոր պտուղների ամենաբեր» համարվող աստվածն էր։
***
Հին պարսիկները Նոր տարին նշում էին գարնան օրահավասարից հետո՝ մարտի 21-ին կամ մարտի 22-ին. Տոնը կոչվում էր «վարդի և գինու» օր։ 
***
Մահմեդականների Նոր տարին կոչվում է «Նովրուզը» («Նոր օր»): Այն մեծ շուքով նշվում է Իրանի և այլ մահմեդական ժողովուրդների կողմից։
***
Հնում ռուսները Նոր տարին նշում էին սեպտեմբերի 1-ին, անգլիացիները՝ մարտի 26-ին, իսկ Ֆրանսիայում այն զուգադիպում էր Զատկի տոնին։
***
Իտալացիներն ասում են, որ եթե Նոր տարուն ընկերների համար ոչ մի նվեր չես պատրաստել, պետք է նրանց նվիրել ջուր և ձիթապտղի ճյուղ: Համարվում է, որ դա երջանկություն կբերի: 
***
Էկվադորում կեսգիշերին «այրիների լացի» ներքո վառում են տիկնիկներ: Սովորաբար որպես այրի հանդես են գալիս տղամարդիկ, ովքեր հագնում են կանացի զգեստներ և կեղծամներ: 
***
Որպեսզի ազատվեն բոլոր տխուր միջադեպերից, որոնք եղել են հին տարում, էկվադորցիները պատուհանից դուրս են գցում ջրով բաժակ՝ կարծելով, որ այսպես բոլոր վատ միջադեպերը փշրվում և մնում են նախորդ տարում: 
***
Բրիտանացիները ամանորյա սեղանին դնում են հնդկահավ և տապակած կարտոֆիլ, բրյուսելյան կաղամբ, մսով կարկանդակ, պուդինգ, քաղցրավենիք և մրգեր:
***
Շոտլանդիայում Ամանորը կոչվում է «Խոգմանի»: Տոնը դիմավորում են շոտլանդացի Ռոբերտ Բերնսի երգը երգելով: 
***
Ըստ ավանդույթի՝ Ամանորի գիշերը շոտլանդացիները այրում են տակառներ, այդ կերպ այրելով հին տարին և տեղ ազատելով նոր տարվա համար: 
***
Վիետնամում տոնական սեղանի պարտադիր ատրիբուտ են համարվում ծաղկեփնջերը: Մթնշաղին Վիետնամի փողոցներում և այգիներում խարույկ է վառվում և ընտանիքները հավաքվում են այդտեղ: 
***
Ամանորի գիշերը Վիետնամում բոլորը ներում են միմյանց, մոռանում են բոլոր վեճերը: Վիետնամցիները համարում են, որ յուրաքանչյուրի մեջ Աստված է ապրում, ով Ամանորի գիշերը գնում է երկինք և պատմում է, թե ինչպես է նա անցկացրել անցնող տարին: 
***
Պարզվում է՝ Նեպալում Նոր տարին նշում են արևածագին: Մինչ այդ՝ գիշերը, նեպալաբնակները մեծ խարույկ են վառում և դրա մեջ են նետում հին, անպետք իրերը: 
***
Նեպալում Նոր տարվա հաջորդ օրը սկսվում է «Ներկերի տոնը»: Մարդիկ իրենց մարմնի վրա տարբեր նախշեր են նկարում և սկսում են փողոցներում այդպես պարել և երգել: 
***
Կուբայում Նոր տարվա տոնը կոչվում է «Թագավորների տոն»: Իրենք միանգամից 3 Ձմեռ պապիկ ունեն՝ Բալտասարը, Գասպարը և Մելչորը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել