1in.am-ը գրում է.

Իրաքի քրդական ինքնավարությունը կսկսի Թուրքիա նավթ արտահանել 2014-ի հունվարին՝ ասել է Հյուսիսային Իրաքի քրդական վարչակազմի մամլո քարտուղար Սևին Դիյազին: Այս մասին փոխանցում է Sabah թերթը:

Նրա խոսքով՝ ներկայում փորձնական տեխնիկական աշխատանքներ են իրականացվում Թուրքիա նավթի մատակարարումների մեկնարկի համար: 

Ինչպես հաղորդվել է, Իրաքի քրդական ինքնավարությունը ծրագրում է Թուրքիա գազ արտահանել 2016-ի վերջին: Թուրքիա արտահանված գազի նախնական ծավալները կկազմեն տարեկան 20 մլրդ խորանարդ մետր: Հաղորդվել է նաև, որ Իրաքի քրդական ինքնավարությունից մատակարարված գազի գինը հավասար կլինի Թուրքիա արտահանվող գազի գնի կեսին:

Իրաքի քրդական ինքնավարության բնական պաշարների նախարար Աշթի Հավրամիի խոսքով՝ ինքնավարության հանքավայրերում աշխատանքի համար կստեղծվի թուրքական ընկերություն՝ մասնավոր ոլորտի և օտարերկրացի ներդրողների մասնակցությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել