1in.am-ը գրում է.

ԱՄՆ-ում հանրապետական և դեմոկրատ կոնգրեսականների աջակցությամբ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատ է ներկայացվել բանաձևի նախագիծ՝ հաջակցություն «Ուկրաինայի ժողովրդի ժողովրդավարական և եվրոպական ձգտումների և նրա՝ սեփական ապագան առանց վախի ընտրելու իրավունքի»:

Փաստաթղթի հեղինակը դեմոկրատ կոնգրեսական Էլիոթ Էնգելն է:

Նախագիծը Ուկրաինայի իշխանություններին կոչ է անում հարգել քաղաքացիների իրավունքները, ովքեր փողոց են դուրս եկել նախագահ Վիկտոր Յանուկովիչի՝ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը հետաձգելու որոշման պատճառով: Փաստաթուղթը նաև Ուկրաինայի իշխանություններին կոչ է նում պատասխանատվության ենթարկել խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնության մեջ մեղավորներին:

Բանաձևի նախագծում նշվում է, որ իշխանությունների կողմից հետագա բռնությունների դեպքում ներկայացուցիչների պալատը կարող է քննարկել պատժամիջոցներ սահմանելու հարցը նրանց դեմ, ովքեր տալիս և կատարում են ուժի կիրառման հրամաններ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել