Aravot.am-ին են դիմել մի խումբ եզդիներ, որոնք պնդում են, որ հերթական անգամ խախտվում են եզդիների իրավունքները՝ իշխող կուսակցության մերձավոր շրջանակների կողմից: Մեզ դիմած գյուղացիները դժգոհում են, որ Մխչյան գյուղի բնակիչ Լյովա Սաֆարյանը, որը կադաստրի պետական կոմիտեի Արտաշատի մասնաճյուղի ղեկավարի եղբայրն է եւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մերձավորը, եզդիներից կաթ է մթերել ու գումարը չի վճարել: Լյովա Սաֆարյանից տուժած մի խումբ եզդիներ վստահեցնում են, որ երբ իրենց կաթի գումարն են պահանջել, Լյովա Սաֆարյանը ներկայացել է որպես ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մերձավոր եւ հրաժարվել եզդիների պարտքը մարել, հորդորելով` «Եթե դժգոհ եք, մեր երկրում մի ապրեք»: Այս առնչությամբ Aravot.am-ը զրուցեց նաեւ Լյովա Սաֆարյանի հետ, որը վստահեցնում է, թե ոչ թե ինքն է պարտք եզդիներին, այլ իր ընկեր Համոն: Հարցին, թե ինքը կաթնամթերքի բիզնես անո՞ւմ է, պարոն Սաֆարյանն ասաց․ «Չէ, բիզնես չկա, իմ ընգերներից մեկը բացել ա տենց կաթի պահով, մի ամիս աշխատեց, իրան ձեռ չտվեց: Իրոք էդ կաթի պահը կա, իմ ընգերներից մեկն ա էկել Էրեվանից, էտի եկավ, ուզեց արտադրամաս դնի, տեսավ ձեռ չի տալիս՝ թողեց գնաց: Ընդեղ էլ, ճիշտ ա, մի քիչ պարտք ու պահանջ կա, բայց էդ մարդն էլ հիմա ստեղ չի, քանի որ էտի իմ օբյեկտն ա էղել, ըտրանք էլ ինձ են ճանաչում, էդ ձեւի իմ անունն են չարաշահում: Բայց էդի սխալ բան են անում»: Մեր այն դիտարկմանն էլ, որ ընկե՞րն է պարտքի տակ է գցել ու գնացել, Լյովա Սաֆարյանն ասաց. «Չէ պարտքի տակ չի քցել, ինձի ընգեր ա, մի բան էլ ես եմ փակել, պալատկա եմ տվել տրանց, որպեսի սենց շուխուր-մուխուր չըլի, իրանցից մի երկուսին ասել եմ գան ընդե մի հատ ուրիշ ընգեր ունեմ, նորից իրանց ինչ-որ կաթի սարքավորումներ ունեն, տան, մաքրվեն, իմ անուն էլ ստեից, արանքից դուրս գա էլի: Պատվից դուրս գալով` էսքան բան անում եմ, քուրս»: Aravot.am-ի այն հարցին էլ, թե պարտքի ծավալն ինչքա՞ն է, Լյովա Սաֆարյանն ասաց, որ տեղյակ չէ: Հետո ինչ-որ պատմություն պատմեց, որ մեկ այլ ընկերոջ մոտ են տարել եզդիների կաթը մթերել. «Քաջիկի մոտ են տարել Քաղցրաշեն գյուղում: Քաջիկի հետ էլ ես ծանոթ ունեմ, էլի կաթնամթերքի պահով, կաթը տարել տվել են իրան: Հիմա Քաջիկն ու Համլետը, որ մթերել, տարել է տվել, իրանց, իրար մեջ հախ ու հաշիվ են արել, մարդիկ էլ ընդե նստած են էլե, ապացուցել են, որ Քաջիկը էս եզդի ընգերներին էսքան գումար ա պարտք: Ըտենց ու ամեն ինչը վերջացել գնացել է: Ուրեմն ես էս ձեւի մի բան, քանի որ Համոն իմ ընգերն ա` կաթ մթերողը, հիմա ստեղ չի, երեւի մի 2 օրից կգա, տեսնենք ինչ ենք անում, ստեղ մի երկու սարքավորում կա, իրանք ուզել են պետք ա էդ եզդիներին, ասել եմ տանեն տան, ըտենց մաքրվենք, վերջացնենք: Արդեն համաձայնության են եկել: Պանիր սարքելու սարք է, խնդրել եմ ընգերներից մեկին, որ տան պրծնեմ էս փորձանքից»: Կաթի մթերումից տուժած եզդիների այն վստահեցմանն էլ, որ Լյովա Սաֆարյանը Արտաշատի կադասատրի պետի եղբայրն է, ինքը` Լյովա Սաֆարյանի չհերքեց, ասելով` «Բայց դա ի՞նչ կապ ունի»: Իսկ ինչ վերաբերում է, որ Սաֆարյանը եզդիներին հորդորել է` «Եթե դժգոհ եք, մեր երկրում մի ապրեք», պարոն Սաֆարյանն ասաց` «Մեռնեմ ջանիդ, հլը լսի, տենց բան չի էլե, էտի մուտիլովկայա, գիտես չէ ինչ ա նշանակում մուտիլովկա: Լսի ես գործարանի դիրեկտոր մարդ եմ եղել, գործարանի դիրեկտորը կարա՞ տենց բան անի»: Մեր դիտարկմանը, որ նույնիսկ ԱԺ պատգամավորներն են վատ արտահայտություններ անում, Լյովա Սաֆարյանն ասաց` «Ես էդ գործի մեջ չկամ, ես հազար հատ եզդի ընգեր ունեմ դրսում, ներսում, եզդիներն իմ բարեկամներն են, ես ո՞նց կարամ տենց բան ասեմ: Պռոստո անշնորհքություն են անում»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ