Երբեմն մարդկային հարաբերությունների պարադոքսալ խրթինությունը, ինչքան էլ որ չվախենաս դրանից, դառնում են հոգնեցուցիչ ու հիասթափեցնող...անկեղծությունդ դառնում է այն ծանրոցը, որ քեզ ավելի ու ավելի է քաշում դեպի մենությանդ հատակը, ստեղծելով մի թափանցիկ, բայց անանցանելի վարագույր քո ու մնացած բոլոր մահկանացուների միջև... ու իրավունք էլ չունես ոչ ոքից պահանջել անկեղծությանդ համապատասխան վերաբերմունք, քանզի ինքդ ես ընտրում, թե ում հետ որքան անկեղծ լինես ու բոլորը չէ, որ կարող են քեզ ընդունել առանց անիմաստ ու կեղծ ժպիտների, առանց շինծու հոգատարության դրսևորումների, ընդունել սերդ ու ինքնամաքրմանդ ճանապարհը, որպես օրինաչափություն, այլ ոչ թե որպես դերասանություն ու դուր գալու անիմաստ փորձեր:
Ի վերջո կարելի է ապրել նաև մենակ, բայց... պատը պատ է մնում այնքան ժամանակ, քանի դեռ դուռ կամ լուսամուտ չես կառուցում...