Ընթրիքի ընթացքում ինչ-որ մեկը գավաթ կոտրեց:
— Երջանկության կլինի, — իրար ընդահտելով ասացին սեղանակիցները: Բոլորը գիտեին այդ նշանը:
— Ի միջի այլոց, իսկ ինչու՞ է դա լավ նշան համարվում, — հարցրեց ռավվինը:
— Չգիտեմ, — հարցրեց ճանապարհորդի կինը: — Միգուցե դա հնուց եկած մի ձև է, որ անհարմար վիճակում հայնված մարդը չամաչի:
— Ոչ, դա բացատրություն չէ, — նկատեց ռավվինը: — Հրեական առասպելի համաձայն, ամեն մարդոուն ինչ-որ չափաբաժին երջանկություն է հատկացված, որը նա ծախսում է իր կյանքի ընթացքում: Նա կարող է վատնել այն, սակայն կարող է նաև բազմապատկել՝ այն դեպքում, երբ նա կծախսի երջանկությունը միայն այն բաների վրա, որն իրենք անհրաժեշտ է իրականում: Մենք հրեաներս նույնպես ասում ենք Երջանկություն կլինի երբ ինչ որ բան է կոտրվում: Սակայն մեզ մոտ այն նշանակում է՝ ինչ լավ է, որ դու չծախսեցիր քո հաջողությունը, չփոխակերպեցիր այն նրան,որ այդ բաժակը չկոտրվի: Հիմա Դու կարող ես այն օգտագործել մի ինչ-որ ավելի կարևոր բանի համար:
Ալեքս Ալեմանի