Ըստ տղամարդկանց՝ ինչպիսին պետք է լինի իսկական կինըLife.panorama.am-ը գրում է.

Հունական փիլիսոփայությունն ասում է, եթե լավ ամուսնանաս, կլինես երջանիկ, եթե ոչ` լավ փիլիսոփա: Իրականում շատ դժվար է ասել, թե որն է լավ կինը, հատկապես տղամարդկանց տեսանկյունից:

Շատերի համար լավագույն կինը նա է, ով`

Ամուսնուն, երբ նա առավոտյան շուտ տուն է գալիս խմած, չի բարկանում, առավել ևս չի հարցնում` ում շրթներկն է վերնաշապիկի վրա կամ  ում զուգագուլպան է գրպանում:

Ամուսնուն չի շեղում մեքենայի մեջ և չի թելադրում ոնց քշել:

Տուն չի հրավիրում իր մայրիկին կամ ժամերով նրա հետ հեռախոսով չի խոսում:

Գումար չի խնդրում ամուսնուց և միաժամանակ իր աշխատավարձը տալիս է նրան:

Անտարբեր է ֆուտբոլի նկատմամբ, երջանիկ է, երբ ամուսինը հեռուստացույց է դիտում, ու գարեջուր է բերում:

Չի հետաքրքրվում, արդյոք ամուսինն իրեն «դավաճանում է»:

Մոդելային կազմվածք ունի (90-60-90), տանը կրում է կարճ շրջազգեստ, ինչպես նաև դիմահարդարված է, իսկ մազերը խնամված:

Սիրում է պատրաստել և երես տալ ամուսնուն, ինքնուրույն խանութ գնալ:

Չի երազում ոսկյա իրեր մասին, ատում է շոփինգը, նույն զգեստը կարող է հագնել մի քանի տարի:

Միշտ լսում է ամուսնուն և անում է այն, ինչ վերջինս ասում է, չէ՞ որ տան գլխավորը տղամարդն է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել