1in.am-ը գրում է.

Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության 1/8 եզրափակիչ փուլի վիճակահանության արդյունքները, ըստ որի` ակումբի մրցակիցը լինելու է գերմանական «Շալկե-04»-ը:

« «Շալկե»-ն ֆիզիկապես շատ ուժեղ է, նրանք հակագրոհային ֆուտբոլ են դավանում: Մենք առավելություն ունենք, քանի որ պատասխան հանդիպումն անցկացնելու ենք տանը: Սակայն մենք պատրաստվում ենք հաղթել արդեն Գերմանիայում:

«Շալկե»-ն Չեմպիոնների լիգայի գավաթը հաղթելու գլխավոր ֆավորիտը չէ, բայց մենք նրանց դեմ խաղերին կմոտենանք առավելագույնս կենտրոնացած»,- ասել է իսպանացի դարպասապահը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել