1in.am-ը գրում է.

Նոյյան տապանը հաճախ է պատկերվում որպես ավանդական նավ, բայց նոր հետազոտությունները ցույց են տալիս, որ այն տարբերվում է հանրահայտ պատկերացումներից: Իրականում այն կլոր է եղել ու պատրաստվել է փայտից:

Իրվինգ Ֆինկելը պատմել է իր կատարած նորարարության մասին: Հանդիսանալով հիերոգլիֆների գաղտնազերծման մասնագետ՝ դոկտոր Ֆինկելը կարողացել է տեղեկություն հավաքել 3700-ամյա կավե սալիկի վերաբերյալ: 

Հնագույն տեքստի թարգմանությունը լույս է սփռել այն իրադարձությունների վրա, որոնք հնագույն շրջանում տեղի են ունեցել Միջագետքում: Հենց այդ իրադարձությունների վրա են հիմնված Աստվածաշնչում նկարագրված իրադարձությունները: 

Հնագույն բաբելոնյան տեքստը նկարագրում է տապանը, որպես կլոր՝ 67 մ տրամագծով և 6 մետր բարձրությամբ պատերով կառույց: 

Համաձայն նոր տվյալների՝ տապանը երկու մակարդակ է ունեցել, որոնցից վերինը ծածկված է եղել տանիքով: Նավն ունեցել է բաժիններ, որոնցում տարբեր կենդանիներ են պահվել: 

Տեքստի 60 տողերում նշվում է, որ նավի կառուցման համար օգտագործվել են պարաններ ու փայտ, որից հետո դրա վրա խեժ են քսել՝ անջրանցիկ դարձնելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել