Psymag.am-ը գրում է.

Մենք ապրում ենք համաձայն որոշակի բարոյական նորմերի: Ամուսնական հավատարմությունը անքակտելի օրենքներից մեկն է, որին պետք է հետևել, եթե ցանկանում ենք ապրել մարդկության այլ ներկայացուցիչների հետ: 
Բայց կա մի հանգամանք. սեքսուալությունը ելքեր է փնտրում և միշտ չէ, որ գտնում է դրանք: Երբեմն անգամ լինում է այնպես, որ մեկ սեքսուալ զուգընկերը մեզ բավարար չէ: Դա կարող է պայմանավորված լինել բազմաթիվ հանգամանքներով. ֆիզիկական անհրապույրություն, էմոցիոնալ հեռվացում, սեքսուալ անհամատեղելիություն և այլն: Բացի այդ, ոմանք անգամ այդ մի զուգընկերն էլ չունեն… Բայց, ինչպես արդեն հայտնի է, սեքսուալ հակման իրագործումը ոչ միշտ է կապված սեռական ակտի հետ: Այդպես, օրինակ, պարը ելքի  հնարավորություն է լիբիդոյի էներգիային: Ստացվում է, որ զուգընկերները, պարահրապարակում գտնվելու ընթացքում, մտնում են մեկը մյուսի անձնական տարածք (ավելի քիչ, քան 20սմ): Երբ զուգընկերը գտնվում է այդ գոտում, առաջանում է կա՛մ անհարմարավետության զգացում կա՛մ էլ մերձեցման հաճելի զգացողություն, վստահության և թեթև սեքսուալ հրապուրանքի զգացողություն: Բացի այդ, պարում շատ գործողություններ սեքսուալ ակտիվության իմիտացիան են: Ի դեպ, լիովին հավանական է, որ հին հասարակություններում պարն իրոք սեռական ակտի իմիտացիա էր, որը ներկայացվում էր որպես սրբազան մի բան:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել