2014-ին լրանում է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, ՀՍՍՀ պետական և միջազգային բազմաթիվ մրցանակների դափնեկիր, համաշխարհային հռչակ վայելող կոմպոզիտոր 
ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆԻ ծննդյան 75-ամյակը:
Պարզվում է, որ մինչև այժմ չկա որևէ գիրք կամ հիմնարար աշխատություն մեր մեծագույն կոմպոզիտորներից մեկի մասին...
«Շիրակ հայրենակցական միջազգային միավորումը» 2014 թվականը հայտարարում է Մանսուրյանական տարի; Այդ առթիվ կստեղծվի համապատասխան կազմակերպչական հանձնաժողով, կմշակվի միջոցառումների համալիր ծրագիր, կնախապատրաստվի գիրք՝ նվիրված Տիգրան Մանսուրյանին, կհիմնվի Մանսուրյանական մրցանակ, որը յուրաքանչյուր տարի կտրվի շիրակյան ծագում ունեցող երիտասարդ կոմպոզիտորի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել