Բակո Սահակյանը ցավակցել է Սերժ Սարգսյանին. «Ազատ Սարգսյանը եղել է աշխատասեր, համեստ ու պարկեշտ անձնավորություն»Panorama.am-ը գրում է.

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, հեռագրում ասված է.

«Մեծարգո պարոն Սարգսյան,
Ցավով տեղեկացա Ձեր սիրելի հոր`Ազատ Սարգսյանի մահվան մասին:
Ազատ Ավետիսի Սարգսյանը եղել է չափազանց աշխատասեր, համեստ ու պարկեշտ, բոլորի կողմից հարգված ու սիրված մի անձնավորություն: Նրա հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել