1in.am-ը գրում է.
ՄԱԿ-ի գնահատմամբ՝ 2014թ. աշխարհի ամենախնդրահարույց շրջանների կարիքավոր բնակչությանն օգնելու համար կպահանջվի 13 միլիարդ դոլար, որի կեսը պետք է հատկացվի Սիրիային և վերջինիս հարևան երկրներին՝ հաղորդում է Reuters-ը:
Փորձագետների գնահատմամբ՝ ներկայում հումանիտար օգնության կարիք ունի շուրջ 52 միլիոն մարդ՝ աՍշխարհի 17 երկրներից: Ընդ որում՝ նրանցից 9.3 միլիոնը գտնվում են Սիրիայում: Նրանց կարիքները հոգալու համար ՄԱԿ-ը դոնոր երկրներից պահանջել է 2.3 միլիարդ դոլար:
Ինչպես նշում է գործակալությունը, 2012թ. սկզբին ՄԱԿ-ը սիրիացիների կարիքների համար խնդրել է 1.4 միլիարդ դոլար, սակայն հաջողվեց հավաքել այդ գումարի միայն 60%-ը:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_event_238204.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել