1in.am-ը գրում է.
Բրազիլիայի դատարանը որոշում է կայացրել շինարարների զոհվելու պատճառով դադարեցնել Մանաուսում մարզադաշտի կառուցումը, որը նվիրված էր 2014թ. ֆուտբոլի աշխարհի առաջնությանը:
Անցած ուրբաթ 22-ամյա շինարարն ընկել էր բարձր կառույցի վրայից ու ստացած վնասվածքներից մահացել հիվանդանոցում: Այնուհետև մարզադաշտի տարածքում զոհվել էր ևս մեկ աշխատակից՝ այս անգամ սրտային անբավարարությունից: Մահվան պատճառը, ըստ նրա հարազատների, եղել է աշխատանքային ծանր գրաֆիկը: Այս մասին տեղեկացնում է ITAR-TASS-ը:
Դատախազը պահանջել է դադարեցնել շինարարական աշխատանքները մինչև շինարարական ընկերությունն ու կապալառուն մանրամասն հաշվետվություն չներկայացնեն օբյեկտի անվտանգության պայմանների մասին:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_event_238207.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել