1in.am-ը գրում է.

Ռումինիայի բնակիչ Ռադու Բելիգանը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհում աշխատող ամենածեր դերասան: Նա բեմում ելույթ է ունենում արդեն ավելի քան 75 տարի, ասվում է Guinness World Records-ի կայքում:

Բելիգանի կարիերան սկսվել է 1937-ին: Այս ժամանակից ի վեր նա խաղացել է մոտ 80 պիեսներում, նկարահանվել 30 ֆիլմերում ու մասնակցել մոտ տասնյակ հեռուստատեսային ու ռադիոծրագրերում: 

Ներկայում դերասանը հանդես է գալիս Բուխարեստի Ազգային թատրոնի թատերախմբի կազմում: 

Guinness World Records-ի ներկայացուցիչները հաստատել են Բելիգանի կարգավիճակը՝ որպես աշխարհում ամենատարեց թատերական գործիչ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել