Սիրիայի Դամասկոսի արվաձաններում օգտագործած քիմիական զենքի հետևանքով աղավնիները անշնչացած ընկել են: Օգոստոսի 24, 2013թ.:
Կոլումբիացի պարողներ Խուան Դավիդ Բեդոյա Մարտինը և Կառլա Ռոտավինսկի Կադավիդը Բուենոս-Այրեսում կայացող Տանգոյի աշխարհի առաջնության ժամանակ: Օգոստոս 27, 2013թ.:
Վենետիկի «L`Osservatore Romano» թերթում հրապարակվել է Վատիկանի Սբ. Պետրոս տաճարում Ֆրանցիսկոս Պապի լուսանկարը երիտասարդների հետ նկարվելիս: Օգոստոս 28, 2013թ.:
Լոնդոնի Ֆենչրչ 20 հասցեում գտնվող 37 հարկանի երկնաքերի դիմաց ամբոխը հետևում է, թե ինչպես են հեռուստատեսության աշխատակիցները փորձում ձուն տապակել արևի ճառագայթներով: Սեպտեմբեր 4, 2013թ.:
Գորտը երևում է NASA-ի (ԱՄՆ ազգային ավիացիայի ու տիեզերական հետազոտությունների գործակալություն) կողմից արձակված Լուսնային մթնոլորտի ու փոշային միջավայրի հետազոտությունների հրթիռի լուսանկարում: Սեպտեմբերի 6, 2013թ.:
Չինաստանի Շանդոնգ նահանգի Քինգդաոյի վայրի բնության զբոսայգում ընձառյուծի հարձակումից խուսափելու համար 5 ամսական ճագարը ցատկում է նրա գլխին: Սեպտեմբերի 10, 2013թ.:
Սիրիայի Քրդական ազատ բանակի զինվորներց մեկը պատից այն կողմ տիկնիկ է բարձրացնում, մինչ մյուս զինվորը կրակային դիրք է ընդունում՝ կրակ արձակելու համար: Սիրիա, Հալեպ: Սեպտեմբերի 18, 2013թ.:
Թռչունը փղի դիակի մոտ, որը սատկել էր Զիմբաբվեյի Հուանգ ազգային զբոսայգում թունավոր ջրափոսից ջուր խմելու պատճառով: Սեպտեմբերի 27, 2013թ.:
Պիթոնն ու օրանգուտանը Մալաբոնի կենդանաբանական այգում, Ֆիլիպիններ: Հոկտեմբերի 3, 2013թ.:
Չինական Ջուի Տուի վանքի նվիրյալներից մեկը մասնակցում է Թայլանդի Պուկետ բնակավայրի բուսակերների ամենամյա փառատոնին՝ երկու ատրճանակներն իր դեմքի մեջ անցկացրած:
Արևելյան Հնդկաստանի Արևմտյան Բենգալ նահանգի Խունիա բնակավայրում մարդիկ անցնում են երկաթուղային կամրջից կախված փղի դիակի կողքով: Առնվազն 7 փիղ է սատկել կամուրջն անցնելից ուղևորական գնածքի հարվածից հետո: Նոյեմբեր 14, 2013թ.:
Ցուցարարը համբուրում է ոստիկանին Սուսայում տեղի ունեցող Լեոն-Թուրին ճեպընթացների կառուցման դեմ պայքարի ժամանակ: Սպասվում է, որ ճեպընթացը կբացվի 2025թ., որի արդյունքում կկրճատվի գնացքների թիվը, ինչպես նաև Փարիզից Միլան ճանապարհի տևողությունը 7 ժամից կհասնի 4 ժամի: Նոյեմբերի 16, 2013թ.:
Զույգը ողբում է Օկլահոմայի Մուր բնակավայրում իրենց ավերված տան մոտ: Մայիսի 20, 2013թ.:
Նիք Վալենդան քայլում է երկու մատնաչափ հաստություն ունեցող պարանի վրայով՝ անցնելով հսկայական կիրճով: Հունիս 23, 2013թ:
Բրազիլիայի Ռիո դե Ժանեիրո քաղաքում տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ ցուցարարի վրա կրակ են բաց թողնում ռետինե փամփուշներով:
Բանգկոկում տեղի ունեցող հակակառավարական ցույցերի ժամանակ ցուցարարը վարդեր է նվիրում զինվորին:
Տղան ուսերին դրած տանում է իր շանը՝ ջրհեղեղից տուժած Ֆիլիպինների Մանիլլա բնակավայրում:
Կաթոլիկները Վատիկանում լուսանկարում են Հռոմի նորընտիր Ֆրանցիսկոս պապին:
Աղջիկը բռնել է մոր ձեռքը, ում 6 տարի առաջ արտաքսել են Մեքսիկա Արիզոնայի սահմանային ցանկապատից այն կողմ:
Եգիպտոսի Կահիրե քաղաքում քաջ կինը փորձում է կանգնեցնել վիրավոր մարդու վրայով անցնել ցանկացող ռազմական բուլդոզերը:
Երիտասարդ տղամարդը կախված հոսանքալարից փորձում է խուսափել Հնկաստանի Գանգես գետի ջրերից առաջացած ջրհեղեղից:
Պակիստանցի մարդը երեխային գրկած փորձում է փախչել հյուսիսային Պակիստանում պայթող մեքենայի տարածքից:
Լուսանկարը ֆիկսել է ինքնասպանություն գործող երիտասարդ տղամարդուն Չինաստանի Վուհան բնակավայրում կամրջից նետվելու պահին, որից անմիջապես հետո նետվել է նրա սիրելին:
Բահրեյնում ցուցարարը ամբողջովին այրվել է այն բանից հետո, երբ բենզինով ռումբը, որը նա ուզում էր նետել, պայթել է հենց իր ձեռքերում:
Մարդիկ նայում են, թե ինչպես է հեղեղվում Չինաստանի Դեղին գետի ջրերը այն բանից հետո, երբ կառավարությունը փորձել է գետը մաքրել տիղմից:
Փոքրիկ տղան լաց լինելով բռնել է մոր ոտքից՝ Չինաստանի Սիչուհան նահանգում 6.6 մագնիտուդ երկրաշարժց հետո:
Ինդոնեզացի երեխան զարմանքով հետևում է, թե ինչպես է Սինաբունգ լեռան գագաթից մոխիրը տարածվում ու ծածկում երկինքը:
Արյան հետքերն ու հողաթափերը Տահրիր հրապարակում, որտեղ տեղի են ունեցել եգիպտական խռովությունները իսլամիստ նախագահ Մուհամեդ Մորսիի կողմնակիցների ու եգիպտական ռազմական ուժերի միջև:
Ոչ ավանդական սեռական հակումներ ունեցող մարդկանց շահերի պաշտպան Նիկոլայ Ալեքսեևը հարված է ստանում դեմքին հակամիասեռականության դեմ պայքարող ցուցարարի կողմից: Մայիսի 25, 2013թ.:
Պուտինի դեմքը: Ուկրաինական «Ֆեմեն» շարժման ցուցարարը Վլադիմիր Պուտինի և Անգելա Մերկելի արդյունաբերական ցուցադրության այցելության ժամանակ:
Հռոմի Պապ Ֆրանցիսկոս առաջինը գրկում ու համբուրում է հազվադեպ հիվանդությամբ տառապող տղամարդուն, ում գլուխն ամբողջությամբ դեֆորմացված է հիվանդության պատճառով: Վատիկան, նոյեմբերի 6, 2013թ.: