Life.panorama.am-ը գրում է.
Օքսֆորդի համալսարանի գիտնականները նշում են, որ սթրեսից ձերբազատվելու լավագույն միջոցն ընթերցանություն է: Գիտնականները պարզել են, որ այս մեթոդը շատ ավելի արդյունավետ և արագ է ազդում, քան երաժշտություն լսելը, ալկոհոլը, զբոսանքներն ու ընկերների հետ հանդիպումները:
Հետազոտության ժամանակ գիտնականները մարդկանց հատուկ մտավոր վարժություններ էին տալիս, որոնք սթրես են հարուցում, ապա փորձի մասնակիցներն ընտրում էին սթրեսից դուրս գալու վերոնշյալ մեթոդներից մեկը:
Ընթերցանությամբ զբաղվող մարդկանց ուղեղի մագնիսա-ռեզոնանսային հետզոտությունը ցույց է տվել, որ զանազան երևույթների նկարագրությունների ընթերցանության ժամանակ մարդկանց մոտ ակտիվանում են այդ երևույթները զգալու համար ուղեղի պատասխանատու հատվածները, այնինչ` հեռուստացույց դիտելիս կամ համակարգչային խաղեր խաղալիս նման ակտիվություն չի նկատվում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ