Panorama.am-ը գրում է.
Թուրքիայի ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության պատգամավոր Օքթայ Վուրալը, ելույթ ունենալով խորհրդարանում, քննադատության է ենթարկել արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուին Հայաստան կատարած այցի համար: Պատգամավորին խիստ զայրացրել է Դավութօղլուի խոսքերն այն մասին, թե 1915-ին իրականացված տեղահանությունն անմարդկային և սխալ արարք է եղել երիտթուրքերի կողմից:
«Դու ֆրանսիացի նախարա՞ր ես ինչ է, միջնո՞րդ ես: Դու թուրքական կողմի շահերը պաշտպանող պաշտոնյա՞ ես, թե՞ ինչ: Փոխանակ բացատրես, թե այդ տեղահանության թեմային ինչպես է նայում թուրք ազգը, դու «անմարդկային արարք» ես բնորոշում դա: Հանցագործության մասին այդ ակնարկով դու թուրք ազգի անցյալն ես վաճառում: Հասկանալի է, որ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ-AKP) պատրաստվում է ճանաչել ցեղասպանությունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ