Եթե ցանկանում ես, որ Նոր տարին քեզ միայն ուրախություն բերի, ապա ժամանակ մի կորցրու` ազատվիր բոլոր ավելորդ իրերից` դեն նետիր, վաճառիր, նվիրիր...

Ինչի՞ց է պետք ազատվել

-գրքերից, որ երբեք չես կարդալու

-տան անպետք պարագաներից

-մաշված ներքնազգեստից

-հագուստից, որ երբեք չես հագնելու

-անհարմար կոշիկներից, որ թեև գեղեցիկ են, բայց քեզ անհարմարություն են պատճառում

-հին ամսագրերից ու թերթերից

-ժամկետն անց դեղերից

-ցավ պատճառող հիշողություններից

-փոքրիկ իրերից, որ մնացել են նախկիններից հետո

-նախապաշարմունքներից


Ի՞նչ է պետք պահպանել

-իրական ընկերներին

-լուսանկարներ, որոնք կհիշեցնեն, թե ինչու չի պետք գիրանալ

-դպրոցական հին շարադրություններն ու օրագրերը

-մանկական մի քանի փոքրիկ հագուստ` հիշողություններ, որ պետք է միշտ մնան քեզ հետ

-զգեստներ, որոնցով գեղեցիկ տեսք ունես, անկախ նորաձևությունից

-գաղտնիք, որի մասին կիմանաս միայն դու

-նրանց, ովքեր սիրում են քեզ անկախ ամեն ինչից

-մտքերի օրագրերը

-ճանապարհորդությունից մնացած հուշանվերներ

-հեռախոսային հին գրքույկներ. այնտեղ հաստատ կլինեն հեռախոսահամարներ, որոնք մոռացել ես գրանցել նորում

-երազանքները

-հումորի զգացումը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել