Հոգեբանները հավատացած են, որ մարդու նստելու դիրքը շատ բան է պատմում նրա ներքնաշխարհի մասին:
Դե ինչ, փորձենք ու տեսնենք` որքանով է թեստը ճշգրիտ:
1. Ոտքերը կիպ, գետնին ուղղահայաց դիրքով:
2. Ոտքերը խաչած դիրք:
3. Ոտքերը բաց, ոտնաթաթերը դեպի կողք դիրքով:
4. Ոտքերը փակ, փոքր-ինչ կողքի վրա թեքված դիրք:
Պատասխաններ`
1. Սովորաբար լռակյաց եք, հանգիստ բնավորություն ունեք ու հեշտ չեք շփվում կամ բացվում մարդկանց առաջ, հատկապես անծանոթների ու իշխանություն ունեցող մարդկանց առաջ: Դուք ձեզ ավելի հարմարավետ եք զգում համբերատար ու հասկացող մարդկանց հետ:
2. Հեշտ եք շփվում ու ինքնավստահ եք: Սովորաբար շատ եք խոսում և հեշտությամբ շփվում նույնիսկ անծանոթ միջավայրում: Որոշ մարդիկ ձեզ շատ հաճելի են համարում որոշներին, սակայն, կարող է նյարդայնացնել ձեր բնավորությունը, կախված իրավիճակից: Ձեր ուժեղ կողմերն են ազնվությունը, ուղիղ խոսելը, նվիրվածությունը իսկ թույլ կողմերը` փոփոխական բնավորությունն ու տակտի զգացման պակասը: Գիտեք` ինչ եք սիրում և համբերատար չեք ձեզ անհանգստացնող երևույթների նկատմամբ:
3. Սառը դատողություն ունեք, համառ եք ու սիրում եք ուշադրությամբ զննել ուրիշներին: Արագ եք որոշումներ կայացնում ու կառչում դրանցից: Ուրիշներին դուր գալն ու լավ ժամանակ անցկացնելը ձեր նպատակը չէ, դուք սիրում եք, երբ ամեն ինչ արվում է ժամանակին ու իր տեղում է: Կախված իրավիճակներից` կարող եք բանավիճել ու ազատ արտահայտել ձեր կարծիքը, սակայն երբեմն կարող եք որոշում կայացնել ու մի բառ անգամ չխոսել: Նախընտրում եք տրամաբանական ու իրական շփում ունենալ ու չեք սիրում մակերեսային զրույցները:
4. Ոճի ու գեղագիտության խորը զգացում ունեք ու կարողանում եք ընկերներ ձեռք բերել ու հաղթել թշնամիներին ձեր հմայքով: Նախընտրում եք առերեսում չունենալ վեճերի ժամանակ: Դուք միշտ ձեզ հավասարակշռված եք պահում նույնիսկ այն դեպքում, երբ ինչ-որ մեկը նեղացնում է ձեզ: Սակայն խոցելի եք շողոքորթության նկատմամբ, որի պատճառով երբեմն հապճեպ որոշումներ եք կայացնում:
Որքանո՞վ էր այս թեստը ճշգրիտ ձեր դեպքում: Թողեք ձեր մեկնաբանությունը ստորև: