Եթե մարդը ստեղծվել է Աստծո նմանությամբ և պատկերով, ապա այդ դեպքում ի՞նչ է կրթությունը:
Կրթությունը Աստծո պատկերի բացահայտումն է երեխայի մեջ:
Այն մարդու հոգևոր էության իմացական ձգտումն է:
Այն Անմահության ճանապարհի, Անսահմանության ճանապարհի ընբռնումն է:
Այն դեպի Լույս տանող ուղի է:
Այն գիտակցության ընդլայնման միջոցով կյանքի ճանաչողություն է:
Այն Երկրի վրա կյանքի վերափոխման ձգտումն է՝ վեհությունը և հանդիսավոր գեղեցկությունը:
Կրթությունը համընդհանուրի բարեկեցությունն է:
Կրթությունը Երկրի վրա Լույսի հաղթանակն է:
Կրթությունը արթնացնում է թևեր ունեցող երեխային, բացահայտում է նրա էությունը, սովորեցնում է թռչել մտքի արագությամբ՝ բարձր, հեռու:
Իսկ ինչո՞ւ թռչել քայլելու փոխարեն:
Որովհետև այդպես է հունցված մեր հոգևոր բնությունը, որովհետև այն ունի Տիեզերքի բոլոր հատկանիշները:
Եվ նա, ով կարողանում է թռչել, ոգևորություն է հաղորդում երկրային կյանքին՝ այն դարձնելով առավել գեղեցիկ և հարուստ:
Հետևաբար, երջանկացնելով և՛ իրեն, և՛ մարդկանց: