Այդ աշխարհում ամեն ինչ բարի էր` արևը, ծառերը, եղջերուները, արջերը ու մի քանի մանր-մունր կենդանիներ: Բայց մարդիկ այնտեղ չկային, միայն մի հոգի: Նա անուն չուներ, ինչին էր պետք անունը, եթե կանչող չկար: Նա ամեն առավոտ արթնանում էր, եղջերուների հետ նույն գետից ջուր խմում, արջի հետ նույն ծառից պտուղ ուտում, մողեսների հետ պառկում էր քարերին և արևից էներգիա ստանում: Նա կարողանում էր ժայռերից թռչել: Ավելի ճիշտ կանգնում էր ժայռի ծայրին և աչքերը փակում: Երկիրն ինքն էր գնում ոտքերի տակ. չէ՞ որ այն պտտվում է:

 

Ու տենց ամեն օր, մինչև չարթնացավ ու գտավ իրեն մութ սենյակում, բազմահարկ շենքի 14-րդ հարկում: Դրսում ինչ-որ մարդիկ էին կռվում ու ոստիկանական մեքենայի ձայն էի լսվում:  Քնել

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել