Ժամանակին սնկի պես բուսնող քաղաքական կուսակցությունները երկրում «ապահովելով» ժողովրդավարության իմիտացիայի ստեղծման և ռեժիմի վերարտադրության գործընթացների «անշեղ» իրագործումը, տարիների ընթացքում, որպես «թայֆաբազներ» աստիճանաբար «վառվեցին» ու ի սպառ հեղինակազրկվեցին ժողովրդի առջև:
Հիմա հերթը հասել է «ընդդիմադիր մենակատարներին», որոնցից յուրաքանչյուրն իր սեփական «պայքարիկի» վտակն է ստեղծում և բուռ-բուռ մարդկանց իր առվով տանում: Հետո էլ ասում են իշխանություններն աներես են ու չեն հեռանում: Հիմա ո՞վ է աներեսը:
Քանի դեռ կռապաշտ ենք ու անհատապաշտ, տերերը՝ տեր են նշանակելու մեր գլխին ու մենք շարունակելու ենք «տիրություն անողներ» փնտրել: Բռնապետությունները տապալում են այն ժողովուդները, որոնք ինքնակազմակերպվել գիտեն և առաջին հերթին մաքրվում են ներքին «փրկիչներից» ու հետո միայն անցնում «գործի»: Վկա՝ Ուկրաինայի հերոս ժողովրդի սխրանքը...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.zatikyan.1/posts/704494759581561?comment_id=7413831¬if_t=like
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել