Այսօր ձեզ կներկայացնենք աղանդերի 3 բաղադրատոմս, որոնք ոչ միայն անչափ համեղ, այլև շատ առողջարար են: 

Դե ինչ պատրաստեք հեշտությամբ, ըմբոշխնեք նրբահամ համն ու առողջ եղեք:

 1  Շոկոլադապատ խնձոր


Բաղադրությունը: ¼ բաժակ կիտրոնի հյութ, կամ խնձորի քացախ, սառը ջուր, 2 միջին չափի խնձոր, 85 գ լավ որակի դառը շոկոլադ, 1 ճաշի գդալ մանրեցված ընկույզ:

Պատրաստման եղանակը:  Կիտրոնի հյութը կամ խնձորի քացախը լցնել միջին չափի կաթսայի մեջ ու մինչև դրա 2/3-ը սառը ջուր ավելացնել:
Խնձորը բաժանել 4 մասի, յուրաքանչյուր մասը 2 կտորի, այնպես, որ յուրաքանչյուր խնձորից 8 կտոր ստանաք: Խնձորը դնել կիտրոնի հյութի ու ջրի խառնուրդի մեջ, մինչև որ դրանք ներծծեն հեղուկը, իսկ այդ ընթացքում կհալեցնել շոկոլադն ու մանրեցնել ընկույզը:
Սկուտեղի վրա տեղադրել թղթե սրբիչով փոքր-ինչ չորացված խնձորների կտորները շոկոլադի մեջ թաթախելուց հոտո, կամ տեղադրելուց հետու վրան լցնել հեղուկ շոկոլադը, որից հետո վրան ցանել մանրեցված ընկույզը: Շոկոլադապատ խնձորներով սկուտեղը տեղադրել սառնարանում, որպեսզի այն սառչի:
Մի քանի րոպեյից կարող եք մատուցել աղանդերը:

 2  Հապալասով տորթ


Բաղադրությունը: Հինգ փոքրիկ տորթերի համար 150գ ընկույզ, 6 հատ մանրեցված արմավ (խուրմա),  1 ճաշի գդալ կոկոսի յուղ, 1/8 թեյի գդալ աղ:
Լցոնի համար անհրաժեշտ է ½ բաժակ ելակ և հապալաս, կամ որևէ այլ հատապտուղ, 1 բաժակ յոգուրտ, ¼ թեյի գդալ հիլ (կարդամոն), 3 թեյի գդալ մեղր կամ քաղցր օշարակ:
Մի քանի հապալաս կամ ելակ զարդարելու համար:

Պատրաստման եղանակը:  Անհրաժեշտ է ընկույզը, արմավը, կոկոսի յուղն ու աղը խառնել խոհանոցային բլենդերով մինչև համասեռ դառնալը: Այնուհետև ստացված խառնուրդը սեղմելով լցնել փոքր տարրաների մեջ ու տեղափոխել սառնարան: Իսկ այդ ընթացքում լցոնը պատրաստելու համար խառնել հատապտուղները մինչև համասեռ դառնալը ավելացրել յոգուրտը, հիլը, օշարակը ու լավ խառնել: Սառնարանից հանել սառած տորթիկները, հանել ամաններից ու դրանք պատել լցոնով, այնուհետև 30-45 րոպե թողնել սառնարանում: Սառչելուց հետո կարող եք վայելել սառը նրբահամ տորթիկները:

 3  Նռով ու կոկոսով մուս

10318866005 77b9a4380c c Pomegranate Coconut Mousse

Բաղադրությունը: 2 բաժակ նռան հյութ, 3 թեյի գդալ դոնդողի փոշի (ժելատին), ¼ բաժակ մեղր, 2 բաժակ կոկոսի կաթ, ½ թեյի գդալ վանիլին, ¾ բաժակ նռան հատիկ, 4 թեյի գդալ կոկոսի փոշի:

Պատրաստման եղանակը: Միջին չափի տարրայի մեջ լցնել ¼ բաժակ նռան հյութ ու ցանել դոնդողի փոշին  դրա վրա: Սպասել մի քանի րոպե մինչև դոնդողի լուծվելը իսկ մինչ այդ մնացած նռան հյութն ու մեղրը եռացնել գոլորշու վրա: Եռալուց հետո հեղուկն անմիջապես լցնել դոնդողով նռան հյութի վրա ու լավ խառնել: Ստացված հեղուկը նորից հետ լցնել կաթսայի մեջ նորից եռացման աստիճանի հասցնելուց հոտո վերցնել կրակից ու թողնել մինչև սենյակային ջերմաստիճանի հասնելը: Հովանալուց հետո ավելացնել կոկոսի կաթն ու վանիլի փոշին ու 30-45 րոպե տեղադրել սառնարանում մինչև այն սառչի ու թանձրանա: Երբ տեսնեք որ այն պնդանում է մի լավ խառնեք, այնպես որ այն փափուկ ու թանձր տեսք ունենա: Դրանից հետո լցրեք մատուցվող գավաթների կամ ամանների մեջ ու 4 ժամ պահեք սառնարանում մինչև դրանց պնդանալը: Մատուցելուց առաջ վրան լցանեք կոկոսի փոշին ու նռան հատիկները:

Բարի ախորժակ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել