1379358701_9d5d34ecaaf2cc78201c329a617

Եթե միշտ ընթանաս հեշտ ճանապարհով, ապա հազիվ թե անհրաժեշտության դեպքում կբավականացնի վճռականությունդ դժվարին քայլ կատարել: Պետք է անել այն, ինչը ճիշտ ես համարում ու գիտես, որ դա այդպես է: Հարյուրից 99-ի դեպքում դու գիտես, թե ինչ է պետք անել, սակայն զանազան պատճառաբանություններ ես հորինում, քանի որ ճիշտ վարվելը չափազանց դժվար է և բազում անհարմարությունների պատճառ է դառնում:

Մարդիկ չեն սիրում, երբ իրենց հրահանգում են, թե ինչպես ճիշտ վարվել: Իրականում նրանք չեն ցանկանում ճիշտ վարվել: Նրանք ցանկանում են անել այն, ինչ իրենց խելքին փչում է: Իսկ երբ գալիս է հատուցման ժամանակը, պարզվում է, որ նրանք ոչնչով մեղավոր չեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել