1in.am-ը գրում է.

Forbes ամսագիրը հաղորդում է, որ աշխարհի ամենաօգտակար խոհանոցներից մեկը ճապոնականն է: Եվ դա տալիս է իր տրամաբանական արդյունքը. ճապոնացիների կյանքի միջին տևողությունը 82 տարեկանն է, իսկ ճարպակալմամբ տառապողների թիվը՝ ընդամենը մեկուկես տոկոս:

Ազգային շատ ճաշատեսակներ պատրաստելու համար ճապոնացի խոհարարներն ընտրում են թերթավոր կաղամբ կամ բրոկոլին: Ճապոնացիները հաճախ են հնդկաձավարի ալյուրից պատրաստված լապշա ուտում, իսկ այն բավականին հարուստ է միկրոտարրերով: Այս երկրում մարդիկ չափավոր են ուտում: Եթե ճապոնացին աշխատանքից սոված տուն է վերադառնում, նա ընթրում է սովորական չափաբաժնով: 

Երկրորդ տեղում Սինգապուրն է: Այստեղ կյանքի տևողությունը նույնպես բարձր է, իսկ ճարպակալմամբ տառապողների թիվը՝ 2%: Տեղի բնակիչների հիմնական սնունդն է բրինձը, ձուկը ու բանջարեղենը: Կենդանիների միսը Սինգապուրում այնքան էլ սիրված չէ, և սեղանին այն բավականին հազվադեպ է դրվում: Քաղցրավենիքի փոխարեն երեխաները ուտում են միրգ, ինչն էլ խնայում է ատամներն ու ստամոքսը: 

Չինական խոհանոցը երրորդ տեղում է: Այստեղ բազմազան բանջարեղեն և մրգեր չկան, սակայն չինացիների սեղանից անպակաս են ձուկը, կաթնամթերքն ու հատապտուղները: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել