1in.am-ը գրում է.

Համացանցը իր սովորական գլոբալ իմաստով կարող է անհետանալ արդեն 2014թ., իսկ դրան կփոխարինեն տասնյակ առանձին ազգային ցանցեր: Այս մասին տեղեկացվում է «Կասպերսկու լաբորատորիայի» փորձագետ Ալեքսանդր Գոստևի զեկույցում՝ գրում է CNews-ը:

Եթե մինչև վերջին ժամանակներս միացյալ համացանցից առանձնացել էր միայն Չինաստանը, ապա այժմ այդ ցանկությունն ունեն նաև մի շարք այլ պետություններ, այդ թվում նաև՝ Ռուսաստանը: 

Շատ երկրներ արդեն ընդունել կամ պատրաստվում են ընդունել օտարերկրյա սերվերն օգտագործելն արգելող օրենքներ: Այդ միտումը հատկապես աճել է Էդվարդ Սնոուդենի բացահայտումներից հետո: 

Այս միտումների զարգացման դեպքում մարդկությունը կարող է զրկվել միացյալ համացանցից, փոխարենը կգործեն մի քանի տասնյակ ազգային ցանցեր: Դրանից հետո կսահմանափակվեն ներքին ցանցերին օտարերկրյա մուտքերը: 

Միացյալ համացանցից դուրս գալու ցանկություն են հայտնում ոչ միայն առանձին պետություններ, այլև ոչ համայնքները: Գոստևը առանձնացված ցանցերից է համարում կիբերհանցագործների կողմից ստեղծված «սեփական առանձին Darknet-ը»:

Մասնագետները կարծում են, որ եթե ազգային ցանցերը չկարողանան համագործակցել միմյանց հետ, ապա ստվերային Darknet-ը կդառնա միակ ցանցը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել