1in.am-ը գրում է.

Համացանցում բացվել է haveibeenpwned.com ռեսուրսը, որտեղ համացանցի յուրաքանչյուր օգտատեր կարող է ստուգել՝ արդյոք չարագործները չե՞ն կոտրել իր օգտահաշիվը այս կամ այն կայքում: Սերվիսը ստեղծել է Microsoft ընկերության մշակողներից Թրոյ Հանթը: Այս մասին գրում է ITAR-TASS-ը:

Կայքում հավաքված են տարբեր ժամանակներում կիբերհարձակումներից տուժած օգտատերերի տվյալները: Այն իրենից ներկայացնում է տվյալների բազա՝ որոնման հնարավորությամբ: Օգտատերը պետք է միայն գրի իր էլեկտրոնային փոստի հասցեն, և կայքը կհայտնի՝ դրա հետ կապված որևէ էջ կոտրվե՞լ է, թե՞ ոչ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել