Ես դատապարտում եմ Հայաստանում բոլոր ապատեղեկատվություն տարածողներին: Ո՞վ չի հոգնել այս ընթացքից՝ խաբուսիկ վերնագրեր, անբովանդակ հոդվածներ, օդից վերցրած վերլուծություններ...Արդեն իսկ զզվանք և առողջությանը վնաս պատճառող մթնոլորտ է ստեղծվել: Պատերազմի պայմաններում այս ոճով և ոգով աշխատող ԶԼՄ-ներին գնդակահարությունը քիչ կլիներ, քանի որ սրանից ավելի դավաճանություն, ծախվածություն, տգիտություն, ազգակործան գործունեություն լինել չի կարող: Այս ամենը մեկ բառով բնութագրվում է որպես ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ: Խոսքի ազատությունը կեղծիքի և ստահոտ լուրերի տարածում չէ:
Առավել ևս, Հայաստանում այնքան շատ են երիտասարդ լրագրողներն ու թղթակիցները, որոնք ո՛չ հայոց պատմություն գիտեն, ո՛չ էլ միջազգային քաղաքական իրադարձություններից են հասկանում, բայց իրենց դրել են վերլուծաբանների տեղ՝ վստահորեն կարծիքներ տարածելով և խուճապի մատնելով ընթերցողներին: «Ըստ մեր աղբյուրների» արտահայտությունն այլևս վստահություն չի ներշնչում: 
ԱՇԽԱՐՀՈՒՄ ԸՆԴՈՒՆՎԱԾ Է, ՈՐ ԼՐԱԳՐՈՂԸ ՀԱՐՑ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆՈՎ ԶԲԱՂՎԻ, ԱՅԼ ՈՉ ԻՆՔՆԱԳԼՈՒԽ ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆԻ՝ ԱՅՆ ԷԼ ԱՌԱՆՑ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԿՐԵԼՈՒ ԴՐԱ ՀԱՄԱՐ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել