1in.am-ը գրում է.
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Թուրինի «Յուվենթուս»-ը, ՉԼ գավաթի ընթացիկ խաղարկության խմբային փուլի վերջին տուրում զիջելով «Գալաթասարայ»-ին, չի կարողացել փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր նվաճել:
«Ծեր Սինյորա»-ի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն նշել է, որ դա ձախոում կլիներ այն դեպքում, եթե նպատակը լիներ հաղթանակը ՉԼ-ում:
«Ձախողու՞մ. այն բանի համար, որ չենք հաղթել Չեմպիոնների Լիգայու՞մ: Ձախողում կլիներ այն դեպքում, եթե նպատակը լիներ հաղթանակը ՉԼ-ում: Երբեք չեմ ասել, որ մեր նպատակը բոլոր մրցաշարերում հաղթելն է:
Հիմա Չեմպիոնների Լիգայում խաղում են թիմեր, որոնց հնարավոր չէ համեմատել ֆինանսական տեսանկյունից: Իտալական թիմերի համար առաջիկայում ավելի դժվար է լինելու դուրս գալ եզրափակիչ: Ներդրումներ են հարկավոր»,- հայտարարել է Կոնտեն:
Նյութի աղբյուր՝ http://sport.1in.am/arm/sport_ssfootball_237802.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել