
1. Իսկական ընկերները դիմացից են խոցում:
2. Սրտումդ սեր պահիր: Առանց սիրո կյանքը նման է անարև պարտեզի, որի ծաղիկները թոշնած են:
3. Որոշ մարդիկ ուրախություն են սփռում այնտեղ, ուր գնում են, իսկ այլոք ուրախություն են սփռում այն ժամանակ, երբ գնում են:
4. Միշտ ներե՛ք ձեր թշնամիներին: Ոչինչ նրանց ավելի չի բարկացնում:
5. Կյանքում երկու ողբերգություն կա: Առաջինն այն է, երբ մենք չենք հասնում մեր ուզածին, իսկ երկրորդը, երբ մենք հասնում ենք դրան:
6. Անմոռաց սիրավեպի սկիզբը դրվում է այն ժամանակ, երբ սկսում ես սիրել ինքդ քեզ:
7. Աշխատանքը հարբեցողների դասակարգի անեծքն է:
8. Ճշմարտությունը հազվադեպ անաղարտ է լինում և երբեք պարզ չի լինում:
9. Երիտասարդությունս վերադարձնելու համար ես պատրաստ եմ ամեն ինչի, բացի մարզվելուց, վաղ արթնանալուց կամ ինձ հարգալից պահելուց:
10. Ոչ մի մարդ բավականաչափ հարուստ չէ իր անցյալը հետ գնելու համար:
11. Հիշողությունն այն օրագիրն է, որ մենք բոլորս ամենուրեք կրում ենք մեզ հետ:
12. Մենք պետք է ցանկանանք իշխել ինքներս մեզ: Մեզանից յուրաքանչյուրն իրական արքայության և իրական առաջընթացի կարող է հասնել՝ ավելին իմանալու և ավելին անելու շնորհիվ:
13. Չկան բարոյական կամ անբարոյական գրքեր: Գրքերը կա՛մ լավ գրված են լինում, կա՛մ՝ վատ:
14. Արվեստում արտացոլված է ոչ թե կյանքը, այլ հանդիսատեսը:
15. Ես այնքան խելացի եմ, որ երբեմն ինքս էլ մի բառ անգամ չեմ հասկանում իմ ասածներից: