Լուսանկարներով առանձնացրել ենք 2013թ.-ին աշխարհում տեղի ունեցած ամենահետաքրքիր ու զարմանալի իրադարձությունները: Առաջին մասը տես այստեղ:
39 Հուլիս 19, 2013թ.: Անհաջողակ շնաձուկը, կարծելով, թե համեղ պատառ է գտել, կրկնակի թակարդն ընկնում, երբ նրանից ավելի մեծ շնաձուկը ջրից հարձակվում է ու կուլ տալիս: Այսպիսի բացառիկ լուսանկար կյանքում միայն մեկ անգամ կարելի է անել:
38 Մարտ 8, 2013թ.: Վենեսուելայի նախկին նախագահ Հուգո Չավեսի հետևորդը նրա կերպարով տիկնիկը գրկած Վենեսուելայի Կարակաս քաղաքի ռազմական ակադեմիայի բակում, որտեղ անց է կացվում Չավեսի թաղման արարողությունը:
37 Մարտ 10, 2013թ.: Չինաստանի Սիչուհան նահանգում գտնվող Պանդաների բազմացման Չենգդուի հետազոտական բազայում Կե Լին անունով էգ պանդան դիտում է պանդաների զուգավորման տեսանյութը: Ըստ աշխատակիցների` նրանք պանդային տեսանյութը ցույց են տվել զուգավորել սովորեցնելու համար, քանի որ վերջինս մերժում էր զույգին: Տեսանյութը ցուցադրելուց հետո Կե Լին և արու Յոնգ Յոնգը հաջողությամբ զուգավորվել են:
36 Մարտ 10, 2013թ.: Կանայք արևի ճառագայթներ են ընդունում Ռուսաստանի Սանկտ-Պետերբուրգի Պետրոպավլովյան ամրոցի պատերի մոտ:
35 Մարտ 12, 2013թ.: Մաքսանենգ ճանապարհով մեքենաներ ու մեքենայի մասեր տեղափոխելու համար պաղեստինցի աշխատավորները քառանիվ մեքենայով անցնում են Եգիպտոսի ու Ռաֆայի հարավային Գազայի սահմանի հսկայական թունելի միջով:
34 Մարտի 23, 2013թ.: Իտալիայի Կաստել Գանդոլֆո ամրոցում Ֆրանցիսկ Պապը հանդիպել են Էմերիտոս Բենեդիկտոս 16-րդի հետ:
33 Մարտի 26, 2013թ.: Ֆերմեր Դոնալդ Օռեյլին փնտրում է ձյան մեջ մնացած ոչխարին: Հյուսիսային Իռլանդիա, Աուղաֆաթեն:
32 Մարտի 27, 2013թ.: Հալեպի Սալահադին թաղամասում Սիրիայի ազատ բանակի ռազմիկի 7-ամյա որդի Ահմեդը, կանգնած բարիկադների առջև, օգնում է Սիրիայի ազատ բանակի մարտիկներին:
31 Մարտի 28, 2013թ.: Պերուի Այակուչո բնակավայրի Սուրբ Շաբաթվա տոնակատարություններից մեկի՝ Կանան ցուցահանդեսի ժամանակ տղան նկարվում է գիտագեղարվեստական ֆանտաստիկ ֆիլմերի հայտնի կերպարների հանդերձանքներով մարդկանց հետ:
30 Ապրիլ 6, 2013թ.: Հարավային Աֆրիկայից Մեթ Սիլվերը հելիումով լցված փուչիկներով անցնում է Ռոբեն կղզուց մինչև Քեյփ Թաուն: Նա փուչիկներով թռչելով՝ հաղթահարել է 7 կմ, որպեսզի գրավի մարդկանց ուշադրությունը ու Նելսոն Մանդելայի անվան մանկական հիվանդանոցի ու հիմնադրամի համար գումար հավաքի:
29 Ապրիլ 8, 2013թ.: Չինաստանի հյուսիսարևմտյան հատվածում գտնվող Խինջիանգ Ույգուր ինքնավար շրջանի Համի այգիների ծաղիկների վրա սառույց է կախվել:
28 Ապրիլ 9, 2013թ.: Կուղբերի կողմից կրծոտած կեչին՝ հարավային Գերմանիայի Լենգենվագի մոտ:
27 Ապրիլ 11, 2013թ.: Փորահավերին պատրաստվում են բաց թողնել արևելյան Գերմանիայի Մարլոու զբոսայգում:
26 Ապրիլ 12, 2013թ.: Շանհայի մսի ֆաբրիկայի աշխատակիցը դանակը ձեռքին կանգնած է հավերի մոտ:
25 Ապրիլի 13, 2013թ.: Մարգարեթ Թետչերի մահվան բացօթյա արարողության ժամանակ Լոնդոնի Ազգային պատկերասրահի պատի վրայից կինը ցատկում է ամբոխի վրա:
24 Ապրիլ 15, 2013թ.: Ինդոնեզիայի Սուրաբայա կենդանաբանական այգու աշխատակիցը փորձում է կերակրել 15 տարեկան Մելամի անունով վագրին, որը արդեն 5 տարի է տառապում է մարսողության խանգարման անհայտ հիվանդությունից:
23 Ապրիլ 16, 2013թ.: Ծառը՝ մի քանի հազար տոննա օգտագործված անվադողերի մեջ՝ Ֆրանսիայի Լաչապելե-Աուզակի անվադողերի վերամշակման 10 հեկտար հրապարակում:
22 Ապրիլ 16, 2013թ.: Զբոսանավը անցնում է Հուվեր Դամին Բլեք Կանյոն կիրճի Միդ լճի վրայով, որը գտնվում է Նևադայի Բոլդեր քաղաքի մոտ, մոտենում է ջրի բարձրությունը նշող սահմանագծին:
21 Ապրիլ 17, 2013թ.: Հնդկաստանի Նյու-Դելի քաղաքում Միացյալ ազգերի կազմակերպության գրասենյակի առջև Պակիստանում մարդու իրավունքների ոտնահարման դեմ բողոքի ցույցեր իրականացնելու ժամանակ պաղեստինցի փոքրիկ աղջիկը լաց է այն բանից հետո, երբ հրեցին մորը, և նա ընկավ գետնին:
20 Ապրիլ 17, 2013թ.: Նյու-Դելիի Գուրգաոն հիվանդանոցում 15 ամսական Ռունա Բեգումը շրջապատված ընտանիքի անդամներով ու բժիշկներով, այն բանից հետո, որտեղ բժիշկները հաջողությամբ վիրահատություն էին կատարել, որը կփրկեր երեխայի կյանքը հազվադեպ հանդիպող այն հիվանդությունից, որի արդյունքում երեխայի գլուխը գրեթե կրկնակի մեծ էր մարմնից:
19 Ապրիլ 22, 2013թ.: Շունը նայում է աղտոտված ջրի հոսքին Ահմեդաբադի արվարձաններում:
18 Ապրիլ 25, 2013թ.: ԱՄՆ ռազմական ուժերի առաջին լեյտենանտ Մելիսա Սթոքուելը՝ առաջին կին-զինվորը, ով պատերազմի ժամանակ կորցրել է ոտքը Տեխասի Դալաս քաղաքում Ջորջ Բուշի նախագահական կենտրոնի բացման արարողության ժամանակ արտասանում է երդման տեքստը՝ ԱՄՆ առաջին տիկին Բարբարա Բուշի, նախկին նախագահ Հերբերտ Բուշի, Ջորջ Բուշի, նախկին առաջին տիկին Լաուրա Բուշի ներկայությամբ:
17 Ապրիլ 25, 2013թ.: Լուիզիանայի Ավոնդալեյի Զուրիչ գոլֆի առաջնության ժամանակ աշխատակիցը մաքրում կամ հավասարեցնում է ալիգատորի ավազային տարածքից դուրս գալուց հետո դրա վրայի հետքերը:
16 Ապրիլի 27, 2013թ.: Կարմիր մորեխները Մադագասկարի Սակարահա քաղաքից 20 կմ դեպի հյուսիս:
15 Ապրիլ 30, 2012թ.: Չեխիայի հանրապետության Սակվիս չորացրած կենդանիների խանութում ընձառյուծի մորթին դեմքին ասեղներ են հագցրել, որպեսզի մաշկը կիպ մնա:
44 Մայիս 1, 2013թ.: Պաշտոնյաները տեղափոխում են ինքնաթիռի այն մասը, որը հայտնաբերվել էր Նյու-Յորքի բնակելի շենքի ու մզկիթի միջև: Պաշտոնատար անձինք հավատացած են, որ ինքնաթիռի այդ մասը 2001թ.-ի սեպտեմբերի 11-ի իրականացված ահաբեկչական հարձակման ժամանակ գողացված ինքնաթիռի մաս է:
13 Մայիսի 9, 2013թ.: Պերուի Լիմա քաղաքի Լեյենդաս կենդանաբանական այգում Միգրացիոն թռչունների միջազգային օրվա կապակցությամբ անցկացվող ներկայացման ժամանակ ջայլամը վզով օղակ է բռնում:
12 Մայիսի 14, 2013թ.: Գերմանիայի Ուիլհելմա կենդանաբանական-բուսաբանական այգում երկու Բոնոբո շիմպանզեներ խաղում են գնդակով:
11 Մայիսի 16, 2013թ.: Աշխատակիցներն իրենց ձեռքերը դրել են թռչունների բույների մեջ Անգլիայի Ֆեռն կղզում թռչունների քանակը պաշտոնապես գրի առնելու համար:
10 Մայիսի 19, 2013թ.: Բրազիլիայի Պիրենոպոլիս քաղաքի Կավալհադաս փառատոնին մասնակցելու համար քայլում են դիմակավորված տղաները: Քրիստոսի համբարձումը տոնելու համար 3 օր տևող այս տոնակատարությունը սկսել է անց կացվել 1800-ականներից ու սկիզբ է դրվել պորտուգալացի մի հոգևորականի կողմից:
9 Մայիսի 25, 2013թ.: Մաս առ մաս կտրելով ջրի խողովակը՝ հրշեջներն ու բժիշկները փրկում են լքված նորածնին: Նորածինը խողովակի մեջ հայտնվել էր այն բանից հետո, երբ մայրը նրան զուգարանն էր նետել: Լուսանկարն արվել է Ժեյանգ նահանգի Ջինհուայի հիվանդանոցում արված տեսանյութից:
8 Մայիս 26, 20113թ.: Տիրանոզավր Ռեքսի կոստյումով մարդը վազում է խաղադաշտով, որտեղ Լոս Անջելես Գալակսի և Սիեթլ Սաունդերս թիմերի խաղից առաջ երիտասարդ տղաները ցուցադրական ֆուտբոլ են խաղում: Դինոզավրի դաշտում հայտնվելը նպատակ ուներ գովազդել Լոս Անջելեսի Բնության պատմության թանգարանը:
7 Հունիս 2, 2013թ.: «Հոմբրես դե Մուսգոն» կամ մամռապատ մարդիկ մասնակցում են Իսպանիայի Սալամանկա շրջանի Բեխար բնակավայրում անցկացվող «Կորպուս Քրիստի» տոնակատարությանը, որի անցկացման ավանդույթը սկիզբ է առել դեռևս 1397թ.-ին: Այն խորհրդանշում է մամուռով ծածկված քրիստոնյաների փախուստն մուսուլմաններից ու քաղաքի գրավումը:
6 Հունիս 3, 2013թ.: Պինգվինը նայում է Պրահայի կենդանաբանական այգու` Վլտավա գետի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով առաջացած ջրհեղեղին:
5 Հունիս 6, 2013թ.: Պորտուգալիայի Պորտո բնակավայրում, «Մարմինները քաղաքային տարածքներում» խորագրով նախագծի շրջանակներում, մարդիկ իրենց մարմիններով տեղավորվել են կառույցի պատի մեջ:
4 Հունիսի 6, 2013թ.: Վերևից արված այս լուսանկարում երևում է, թե ինչպես են մարդիկ բավարիական Դեգանդորֆ գյուղի մոտ ջուրը պոմպերով դուրս մղում Դանուբ գետի մոտ գտնվող ջրամբարից:
3 Հունիսի 10, 2013թ.: Գերմանիայի Սաքսոնիա Անհալթի Մագդեբուրգ բնակավայրի մոտ տեղի ունեցած ջրհեղեղի ժամանակ Էլբա գետի ջրերով ծածկված այգին:
2 Հունիսի 11, 2013թ.: Երիտասարդները ոտքով հարվածում են միասեռականների իրավունքների պաշտպան ակտիվիստին, ով պայքարում էր Ռուսաստանում միասեռականների դեմ ընդունված օրինագծի համար:
1 Հունիսի 12, 2013թ.: Պաղեստինցի տղաները վազում են պայթյունների դաշտից: 10 տարեկանից AK47-երով զինված տղաներին սովորեցնում են ռազմական խոչընդոտներ հաղթահարել: Իսլամական Ջիհադ խմբավորումը երեխաների համար ամառային ճամբարներ է անցկացնում, որտեղ կրոնական ու ռազմական թրեյնինգներ են անցկացվում մոտ 10,000 երեխաների համար: