Լինում են օրեր կամ անգամ ժամանակաշրջաններ, երբ պարզապես չես ցանկանում: Ի՞նչ անել, ու՞ր փախչել: Մեր խորհուրդներն են`
Կարգուկանոն հաստատիր: Սա ամեն դեպքում լավ գաղափար է, և որ ամենագլխավորն է` կօգնի տրամադրվել սեքսին: Տղամարդու համար կապ չունի, թե ինչ պայմաններում սեքսով կզբաղվի, իսկ ահա աղջիկները հատուկ մթնոլորտի կարիք ունեն: Եթե ինքդ քեզ բռնացրել ես նրա վրա, որ սեքսի ժամանակ մտածում ես կեղտոտ հատակի կամ չկատարված գնումների մասին, ապա դա հիանալի առիթ է վերացնելու պոտենցիալ թափթփվածության բոլոր աղբյուրները ֆիզիկական մտերմությունը վայելելուց առաջ:
Գրկիր սիրելիիդ ամուր-ամուր: Եվ բաց մի թող գոնե մեկ րոպե: Այդ դեպքում քեզ մոտ կարտադրվի օկսիտոցին հորմորը, որն օգնում է մարդկանց մտերմանալ և քնքշություն զգալ միմյանց հանդեպ:
Նոր կանոն մշակիր: Հաճախ է պատահում, որ երկար ժամանակ միասին լինող մարդիկ մոռանում են նախնական շոյանքների մասին և արագորեն անցնում են գործի: Նախ դրանից տուժում են աղջիկները, ովքեր ավելի շատ ժամանակ են պահանջում լավ գրգռվելու համար: Ուստի արգելիր սիրելիիդ դիպչել քեզ գոտկատեղից ներքև առաջին 30 րոպեների ընթացքում: Դա կստիպի նրան կենտրոնանալ դիպումների, համբույրների վրա և հնարավորություն կտա քեզ տրամադրվել սեքսին:
Զրուցեք սեքսի մասին: Նա երբևէ պատմե՞լ է քեզ իր սեքսուալ ֆանտազիաների մասին: Իսկ գիտե՞ս, թե ինչ պոռնո է սիրում դիտել, ձեր համատեղ կյանքի որ պահն է հատկապես սիրում: Մի մտածիր, որ եթե միասին հինգ կամ տասը տարի ապրում եք, ապա միմյանց մասին նոր բաներ չեք կարող իմանալ: Եվ այո, պատրաստ եղիր ինքդ էլ անկեղծորեն պատմել քո զգացմունքների մասին:
Արա այնպիսի բաներ, որոնք կգրգռեն քեզ, օրինակ`
• Մերկ վիճակում ընթրիք պատրաստիր և առաջարկիր սիրելիիդ համտեսել այն հենց մերկ կրծքիդ վրա:
• Ինտիմ սանրվածք արա կամ ընդհանրապես հեռացրու այնտեղի մազածածկույթը:
• Նոր սեքսուալ խաղալիք կամ աքսեսուար գնիր:
• Էրոտիկ պատմություն կարդա: