Այս սեզոնին դիզայներները մեծ ուշադրություն են դարձրել շարֆերին, ավելի կոնկրետ գործվածքին և գույնին:
Մորթե շարֆեր
Այս ձմեռ ամենանորաձևը մորթուց պատրաստված շարֆերն են: Դիզայներներն առաջարկում են ինչպես փոքրիկ գորժետկաներ, այնպես էլ երկար մորթե շարֆեր:
Էլեգանտ գորժետկաներն այս ձմեռ երեկոյան կերպարների իդեալական ուղեկիցներ են: Թավշե կապիչներով վառ գորժետկաները կսազեն կանացի «սավառնող» զգեստներին, իսկ պարանոցը ծածկող շարֆերը կտաքացնեն ցուրտ եղանակին և կերպարին էլեգանտություն կհաղորդեն:
Այն կանայք, ովքեր ցանկանում են ցուցադրել իրենց անհատականությունը, կարող են ուշադրություն դարձնել մորթե երկար շարֆերին` սկսած միագույն մոդելներից մինչև վառ բազմագույն:
Գործած շարֆեր
Նրանց համար, ովքեր սիրում են հարմարավետ գործած շարֆեր, դիզայներները պատրաստել են հետաքրքիր և ոճային մոդելներ: Ձմռան համար նորաձևության տներն առաջարկում են ընդարձակ մոդելներ հետաքրքիր գործվածքներից:
Կամ էլ շատ երկար մոդելներ, որոնց ծայրերը հասնում են մինչև գետին:
Արդեն մի քանի սեզոն է, ինչ խոմուտ-շարֆերը չեն զիջում իրենց դիրքերը: Այս տարի այն համալրվել է դեկորներով և կրկին տեղ գտել շատ դիզայներների հավաքածուներում:
Դասական ոճի սիրահարներին դուր կգան կանացի և վառ պալատինները և բարակ բրդյա շարֆերը:
Ինչպե՞ս գեղեցիկ կապել շարֆը
Որպեսզի սովորական շարֆը կվերածվի ձանձրալի աքսեսուարի, այն կարելի է հետաքրքիր կերպով կապել: Ահա մի քանի օրինակ.