UntitledԱհա սիրո հարցում բախտավոր մարդկանց հոգեբանական մի քանի առանձնահատկություններ:

1. Նրանք ընդունում են իրենց այնպիսին, ինչպիսին կան` լավ իմանալով սեփական թերություններն ու առավելությունները: Հարգում են իրենց և գիտեն, որ արժանի են սիրուն:

2. Մտերմիկ հարաբերություններում պատրաստ են անկեղծության և պարզության` չվախենալով կիսվել իրենց գաղտնիքներով և երազանքներով:

3. Նրանք հասկանում են, որ սիրո մեջ պատասխանատվությունը հավասար է կիսվում: Կոնֆլիկտների դեպքում չեն մեղադրում մի կողմին, հակված չեն ողջ պատասխանատվությունը գցել մյուսի վրա:

4. Ճանաչում են իրենց, իրենց անհատականությունը և լավ են պատկերացնում, թե ինչպիսի մարդու կողքին են ցանկանում իրենց տեսնել:

5. Նրանք գնահատում են հարաբերությունները ոչ թե միայն իրենց, այլև զույգի կարևորության տեսակետից:

6. Կարողանում են վստահել մարդուն` դրա պատասխանատվությունն իրենց վրա վերցնելով:

7. Չեն ձգտում բուռն, կոնֆլիկտային հարաբերությունների: Նրանց գրավում են ներդաշնակությունն ու համագործակցությունը հանուն ընդհանուր լավ ապագայի:

8. Նրանք պատրաստ են լուծել խնդիրները տեղում` չթողնելով, որ դրանք խորանան:

9. Նրանց չեն գրավում այն հարաբերությունները, որտեղ նրանք չեն կարող լինել այնպիսին, ինչպիսին կան:

10. Պատրաստ են ընդունել և սիրել դիմացինին այնպիսին, ինչպիսին նրանք կան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել