ՍԻՐԵԼԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ
Իմ շատ հարգված համակուրսեցի Yulia Antonyan -ը մի քանի օր առաջ տեղեկացրեց Սիրիայից հայրենադարձված մի ընտանիքի ծանր դրության մեջ հայտնվելու մասին: Ընտանիքին օգնություն է պետք: Բենո Բայասյանը (40 ամյակը դեռ չլրացած), որը վերջերս էր ամուսնացել և 2-ամսեկան երեխայի հայր է, անսպասելիորեն հիվանդացել է սուր լեյկոզով: Ունեցած բոլոր ֆինանսական միջոցները սպառել են, իսկ քանի որ դեռ Հայաստանի քաղաքացի չեն, նրանք ոչ մի զեղջից կամ արտոնություն չեն օգտվում: Հայաստանում էլ շատ բարեկամ -ծանոթ չունեն: Որոշակի օգնություն արդեն ստացել են մոտիկ մարդկանցից, բայց բուժումն ավարտելու համար որոշակի գումար է պետք (նախնական` մինիմում մոտ 300 դոլար կամ մի քիչ ավելի շատ):
Ընտանիքին աջակցելու համար, կնոջն առաջարկել ենք բանկային հաշիվ բացել: Յուլիան ասաց, որ այնքան ծանր ու անզոր վիճակում են, որ դա բավական դժվարությամբ են արել: Անգամ պլաստիկ քարտ չեն վերցրել, քանի որ դրա համար պետք է վճարեին:
Վստահ եմ, որ ՀՀ-ում կգտնվեն 150-200 քաղաքացի, որոնք մարդկային կյանք, մեր հայրենակցին փրկելու համար չեն զլանա անձնական միջոցներից մի չնչին` 1000-ական դրամ փոխանցել այդ նպատակով: Վստահեցնում եմ, որ մեծ հոգեկան և խղճի հանգստություն կունենանք միայն այն գիտակցումից, որ մարդկային կյանք ենք փրկել:
Ես հենց վաղը (եթե բանկերն աշխատում են) կամ մյուս օրը իմ ներդրումը կունենամ, իսկ Դու՞ք:
Փոխանցում կատարել կարելի է այդ նպատակով բացված հաշվեհամարին` HSBC, 005-001755-001, Պայծառ Շադեյան (հաշվեհամարը բացվել է կնոջ անունով):
Նախապես շնորհակալ եմ ՀՀ բոլոր այն քաղաքացիներից, ովքեր կաջակցեն մեր այս հայրենակցին: Թող ոչ ոք երբեք չհայտնվի այսպիսի իրավիճակում:



