1in.am-ը գրում է.
Ռումինիայի նախագահ Տրայան Բեսեսկուն կոչ է արել վարչապետին և խորհրդարանի 2 պալատների ղեկավարներին հրաժարական տալ՝ պահպանելու համար երկրի միջազգային հեղինակությունը: Այդպիսով նա արձագանքել է խորհրդարանի վերջերս ընդունած որոշմանը՝ նախագահի և պատգամավորների «իմունիտետն» ամրապնդելու վերաբերյալ: Այս մասին գրում է ITAR-TASS-ը:
«Դժբախտաբար, ես չեմ կարող ընդունել օրենսդիր մարմինը լուծարելու որոշում: Սակայն գոյություն ունի մեկ այլ առանցքային միջոց, որի օգնությամբ մեր երկիրը կարող է պահպանել իր դեմքը և տեղը Եվրոպայի քաղաքակիրթ պետությունների շարքում, այն է՝ վարչապետ Վիկտոր Պոնտայի, ինչպես նաև սենատի խոսնակ Կրին Անտոնեսկուի և Պատգամավորների պալատի ղեկավար Վալերիա Զգոնյայի հրաժարականը»,- ասել է նախագահը:
Թե ինչպիսին է վարչապետի և խորհրդարանի 2 պալատների ղեկավարների արձագանքը՝ առայժմ հայտնի չէ: