1in.am-ը գրում է.
Մասնագետները նշել են առաջնեկին ունենալու լավագույն տարիքը: Նրանց կարծիքով՝ կանայք չպետք է այդ կարևոր իրադարձությունը հետաձգեն մինչև 30 տարեկանը:
Ընդ որում, նախկինում վտանգավոր էր համարվում 35 տարեկանից հետո երեխա պլանավորելը, փոխանցում է Myjane պորտալը: Սակայն բժիշկները մտափոխվել են և նշել են, որ 30-34 տարեկանում կնոջ մոտ մեծ է ժամանակից շուտ, ինչպես նաև մահացած երեխա ծննդաբերելու վտանգը:
Գիտնականները նշում են, որ վերջին ժամանակներս աճել է ավելի ուշ տարիքում երեխաներ ունենալու տենդենցը, որը կապված է առաջին հերթին կարիերան կառուցելու հետ: Սակայն մասնագետները կարծում են, որ կանայք պետք է տեղեկացված լինեն առկա ռիսկերի մասին:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/more_entertainment_237669.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել