1in.am-ը գրում է.
Մոլդովայի խորհրդարանը հինգշաբթի օրը երկրորդ ընթերցմամբ հաստատել է համաձայնագիրը, ըստ որի՝ նոր քրեակատարողական հիմնարկ կառուցելու նպատակով երկիրը 39 միլիոն եվրո վարկ կստանա:
Համաձայնագիրը ստորագրվել է այս տարվա հոկտեմբերին: Միջոցները կտրամադրվեն ԵՄ Զարգացման բանկի կողմից, հաղորդում է VSE.md-ն:
Նոր բանտը (պատգամավորներն այն կատակով «հինգաստղանի հյուրանոց» են անվանում) կկառուցվի Քիշնևում: Դրա մոտավոր արժեքը 44 միլիոն եվրո է: 5 միլիոն եվրոն պետությունը կտրամադրի:
Արդարադատության փոխնախարար Նիկոլաե Եշանուն, ով ներկայացրել է նախագիծը, չի կարողացել նշել, թե կոնկրետ որ աղբյուրներից է պետությունը պատրաստվում մարել վերցրած վարկը:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_weurop_237667.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել