1in.am-ը գրում է.
Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը հայտարարել է, որ երկրի ներկայացուցիչները Մոսկվայում դեկտեմբերի 17-ին առևտրային հակասությունները հանելու մասին համաձայնագիր կստորագրեն Ռուսաստանի հետ՝ հաղորդում է BBC-ն:
«Եղել է ժամանակաշրջան, երբ մենք Ռուսաստանի հետ ունեցել ենք 55 միլիարդ դոլարի ապրանքաշրջանառություն, և բնականաբար, դա մեզ թույլ է տվել իրագործել համագործակցության շատ մեծ ծրագրեր: Սակայն մենք դուրս կգանք այնպիսի մակարդակի, կան մեծ ծրագրեր, որոնց մասին նախագահները կպայմանավորվեն, դա համագործակցություն է նաև նավաշինության, ավիաշինության, էներգետիկ մեքենաշինության, տրանսպորտային մեքենաշինության ոլորտներում և մի շարք այլ ծրագրերում»,- ասել է կառավարության ղեկավարը:
Ավելի վաղ Ազարովը հայտարարել էր, որ Ուկրաինայի և ԵՄ-ի միջև Ասոցացման համաձայնագրի ստորագրման դադարը կապված է երկրի տնտեսական խնդիրների հետ: Նա Կիևի ցուցարարներին մեղադրել է այն բանում, որ նրանց ցույցերի պատճառով բարդացել է թոշակների և աշխատավարձերի ֆինանսավորումը: